News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կանադան եւ ԱՄՆ-ն կնախագահեն միջազգային հանրության ԱԳ նախարարների հանդիպմանը՝ նվիրված Կորեական թերակղզու իրավիճակին, որը կանցկացվի 2018 թվականի հունվարի 16-ին Վանկուվերում: Այս մասին լրագրողներին հայտնել է Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր պետքարուղարն ու ես համաձայնվեցինք հանդիպումն անցկացնել հունվարի 16-ին Վանկուվերում, որին կհրավիրվեն աշխարհի տարբեր երկրների ԱԳ նախարարները, որպեսզի ցուցադրենք մեր միասնությունը Հյուսիսային Կորեայի վտանգավոր եւ անօրինական գործողությունների դեմ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Կանադան հավատում է Հյուսիսային Կորեայի հարցի կարգավորման դիվանագիտական մոտեցմանը:

Թիլերսոնն իր հերթին հայտարարել է, որ առաջիկա հանդիպմանը մտադիր են քննարկել, թե ինչպես բարձրացնեն «Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելու ներկայիս արշավի արդյունավետությունը եւ հետագա դիվանագիտական ինչ ջանքեր պետք է ձեռնարկեն»: Դրանից զատ, նրա խոսքով, նախարարները կքննարկեն Փհենյանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության հարցը:

Հանդիպմանը կմասնակցեն 16 պետության ԱԳ նախարարներ, Վանկուվերում չեն լինի Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ