News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Կորեական թերակղզում խաղաղություն և կայունություն ապահովելը բխում է բոլոր կողմերի շահերից, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ հաջողությամբ արձակել է իր առաջին լրտեսական արբանյակը ուղեծիր՝ զայրացնելով Սեուլին և Տոկիոյին:

«Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը և համապատասխան կողմերի արձագանքները»,- ասել է Մաո Նինգը։ «Թերակղզում խաղաղության և կայունության պահպանումը և թերակղզու խնդրի քաղաքական կարգավորման գործընթացի խթանումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների ընդհանուր շահերից»,- ասել է նա։

Հարավային Կորեան, Ճապոնիան և Միացյալ Նահանգները համակարգել են իրենց գործողություները Aegis կործանիչներ տեղակայելու հարցում՝ արձակմանը հետևելու համար և դրա հետ կապված տվյալներ են փոխանակել, հայտնել են հարավկորեական զինվորականները:

Բացի այդ, ամերիկյան «Կարլ Վինսոն» ավիակիրը ժամանել է հարավկորեական Բուսան քաղաքի նավահանգիստ՝ Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի ընդլայնված զսպման առաքելության շրջանակներում։

Մաոն հույս է հայտնել, որ բոլոր շահագրգիռ կողմերը «կպահպանեն հանգստություն և զսպվածություն կցուցաբերեն», կներգրավվեն կառուցողական երկխոսության մեջ և հավասարակշռված կերպով կարձագանքեն միմյանց օրինական մտահոգություններին: «Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ թերակղզու հիմնախնդրի քաղաքական լուծման խթանման գործում»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Չինաստանում հայտարարել են, որ չեն ցանկանում լարվածության սրում տեսնել Կորեական թերակղզում
Հայտարարությունն արվել է մայիսի 3-ին Կորեական թերակղզում խաղաղության եւ անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Ռո Կյու Դոկի հետ հանդիպման ժամանակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ