News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւս մեկ տարով երկարացրել է ԿԺԴՀ-ի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների ռեժիմը։ Այս մասին են վկայում երկուշաբթի Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած փաստաթղթերը։

Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում: Այն ժամանակ Վաշինգտոնի ձեռնարկած միջոցները, մասնավորապես, ուղղված էին Փհենյանի կողմից զանգվածային ոչնչացման զենքերի եւ դրանց առաքման եւ տարածման կանխմանը:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Կորեական թերակղզում միջուկային զենքի տարածման վտանգը պահպանվում է», իսկ «Հյուսիսային Կորեայի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ տնտեսության համար»: «Այս կապակցությամբ ես մեկ տարով երկարացնում եմ Հյուսիսային Կորեայի հետ կապված ազգային արտակարգ դրությունը»,- ասված է Բայդենի կողմից հունիսի 13-ին ստորագրված ծանուցման տեքստում։ Սպիտակ տան մամուլի ծառայությունը նաեւ տարածել է պատժամիջոցների ռեժիմի երկարաձգման հետ կապված ԱՄՆ վարչակազմի ղեկավարի՝ Կոնգրեսի ղեկավարությանն ուղարկած նամակի պատճենը։ Մինչ այս Բայդենը նշված ռեժիմը երկարաձգել էր մինչեւ 2021 թ. հունիսի 21-ը:

Երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները բաց են ԿԺԴՀ-ի հետ առանց նախապայմանների երկխոսությանը՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման նպատակով։ Միաժամանակ, ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել ճնշումը Փհենյանի վրա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Չինաստանում հայտարարել են, որ չեն ցանկանում լարվածության սրում տեսնել Կորեական թերակղզում
Հայտարարությունն արվել է մայիսի 3-ին Կորեական թերակղզում խաղաղության եւ անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Ռո Կյու Դոկի հետ հանդիպման ժամանակ...
Ամենաշատ