News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան նախապատրաստվում է «Կվանմյոնսոն-5» («Շողացող աստղ-5») հետախուզական արբանյակի արձակմանը եւ հնարավոր է՝ այն իրականացնի առաջիկայում: Այս մասին հայտնել է Joonang Ilbo պարբերականը:

«Հյուսիսային Կորեան վերջերս ավարտեց արբանյակի մշակումը, որն անվանել է «Կվանմյոնսոն-5»: Սա հետախուզական սարք է, որը խցիկով եւ կոմունիկացիոն սարքավորմամբ է հագեցած»,- ասել է Հարավային Կորեայի կառավարությունում աղբյուրը:

Միաժամանակ Kyodo գործակալությունը հայտնել է, որ Հարավային Կորեայի շտաբների պետերի կոմիտեի նախագահը հայտարարել է, թե այս պահին Փհենյանի կողմից ուղեծրային արբանյակի արձակմանը պատրաստվելու ոչ մի նշան չի նկատվել:

Հյուսիսային Կորեան վերջին անգամ Երկրի արհեստական արբանյակով՝ «Կվանմյոնսոն-4», տանող հրթիռի արձակում է իրականացրել 2016 թվականի փետրվարին: Սակայն, ինչպես պնդում են մասնագետները, սարքը ոչ մի ազդանշան չի հաղորդել, ինչը կարող է վկայել դրա ոչ աշխատունակության մասին: Այս տարվա հունիսին Ժնեւում Զինաթափման համաժողովում ելույթ ունենալիս Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը հայտարարել էր խաղաղ նպատակներով տիեզերական տարածքն ուսումնասիրելու Փհենյանի մտադրության մասին: Մինչդեռ մի շարք երկրներ՝ ներառյալ ԱՄՆ-ն, Հարավային Կորեան եւ Ճապոնիան նման արձակումները համարում են ՄԱԿ ԱԽ բանաձեւերի խախտում, քանի որ անմիջականորեն վերաբերում են հրթիռային ծրագրի զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ