News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ucom եւ Discovery Science ընկերություններն ամփոփեցին 2017թ. մրցույթի արդյունքները: Իրականացավ ապագայի հաղորդակցման միջոցների մասին լավագույն գաղափարի հեղինակներ Սամսոն եւ Հրանտ Հայրապետյանների երազանքը: Նրանք մեկնեցին Նիդերլանդներ եւ այցելեցին Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ:

Ռուսաստանաբնակ Հայրապետյան եղբայրների մտքով անգամ չէր կարող անցնել, որ  ամառային արձակուրդը Հայաստանում անցկացնելիս կմասնակցեն աշխարհահռչակ Discovery Science հեռուստաալիքի եւ Ucom ընկերության կողմից հայտարարված մրցույթին, կհաղթեն այն եւ այդպիսով ճանապարհ կհարթեն դեպի Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ:  Մրցույթի ժյուրիի անդամներին տպավորել էր խուլ ու համրերի համար նախատեսված սարքի նախագիծը: Սարքը ձեռքին են կրում այնպես, որ այն կարողանա ձեռքի շարժումները վերարտադրել ձայնային տարբերակով, իսկ ձայնը հոլոգրաֆիկ տեսախցիկի օգնությամբ փոխակերպել տեսատարբերակի:

«Հրաշալի է հյուրընկալել այստեղ Ucom-ի ներկայացուցչին` մրցանակակիրներ Սամսոնի եւ Հրանտի հետ միասին: Սա փայլուն հնարավորություն է` ոգեշնչելու նրանց պես երիտասարդ գիտնականների նոր սերնդին՝ ցուցադրելով, թե ինչով են զբաղվում Եվրոպական տիեզերական գործակալությունում աշխատող նրանց ավագ գործընկերները», - նշեց Եվրոպական տիեզերական գործակալության աշխատակից դոկտոր Ռոբերտ Վիլեմսենը:

Իրենց այցի ընթացքում տղաները սեփական աչքերով տեսան մոլորակի լավագույն գիտնականների առօրյան, տարատեսակ ժամանակակից սարքավորումները, ինչպես նաեւ պատմական՝ տիեզերք մեկնած ու Երկիր մոլորակ վերադարձած օդանավերը: Հատուկ կշեռքի վրա կանգնելով՝ եղբայրները ծանոթացան Լուսնի, Մարսի եւ այլ տիեզերական մարմինների վրա ձգողականության ուժին եւ պատկերացրեցին իրենց քաշը տարբեր մոլորակներում գտնվելու պարագայում: Երեխաներին թույլ տվեցին այցելել Եվրոպական տիեզերական գործակալության այնպիսի հատվածներ, որտեղ զբոսաշրջիկների մուտքն արգելված է եւ որտեղ գտնվելու իրավունք ունեն միայն տիեզերքն ուսումնասիրող գիտնականները: 

Տղաները տեղյակ էին նաեւ, որ երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցն Արմաթ ինժեներական լաբորատորիայի սան է: Ամստերդամում այցի ժամանակ հստակ գիտակցեցին, որ ինժեներական կրթությունն ու ծրագրավորման հմտությունները նրանց առավել, քան անհրաժեշտ են:

«Ես եւ Սամսոնը երազում ենք սովորել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում, որի սաներին ջերմ բարեւներ ենք հղում Ամստերդամից: Շնորհակալություն Ucom-ին մեր երազանքն իրականացնելու համար», - նշեց Հրանտ Հայրապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ