News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հետ բանակցությունները բավական լուրջ են եղել, սակայն ամեն պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը նորից հետքայլ է արել: Այս մասին «Հանրային» հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով, բանակցությունների ընթացքում կողմերը բազմիցս շատ մոտ են համաձայնության գալուն. «Դա, հիշեցնեմ, Կազանն էր, բայց ոչ միայն Կազանը, Կազանից առաջ նաեւ Սոչիի հանդիպման ժամանակ, Սոչիից առաջ Աստրախանի հանդիպման ժամանակ, Աստրախանից առաջ Սանկտ Պետերբուրգի, եւ այսպես կարող ենք շարունակել, բայց ամեն պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը նորից հետքայլ է արել: Երբեմն Ադրբեջանն ասում է՝ վերջապես պետք է լուրջ բանակցություններ վարենք, ստացվում է՝ իրենց նախագահը քսան հանդիպումներին անլո՞ւրջ բանակցություններ էր վարում»,-ընդգծել է ԱԳ նախարարը՝ տեղեկացնելով, որ եւս մեկ հանդիպում ԱԳ նախարարների մակարդակով տեղի է ունենալու հունվարի երկրորդ կեսին, տեղն ու ամսաթիվը պայմանավորվել են:

Հարցին, թե Հայաստանը հրաժարվո՞ւմ է շփման գծում հետաքննող մեխանիզմներ ներդնելու պահանջից, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Դա պայմանավորվածություն է՝ ձեռք բերված Վիեննայում եւ ոչ միայն Վիեննայում, իմիջիայլոց, դա վերահաստատվեց ոչ միայն Վիեննայում, հետո Սանկտ Պետերբուրգում, այլ այս պայմանավորվածությունը ձեռք էր բերվել բազմիցս։ Արդեն մոտ ութ տարի է՝ քննարկում ենք այս մեխանիզմի ստեղծումը, մոտ ութ տարի է՝ եռանախագահները պնդում են եւ ասում են, որ այս մեխանիզմը պետք է ստեղծել, որովհետեւ ոչ միայն հետաքննության մեխանիզմի մասին է խոսքը, այլ այս հետաքննության մեխանիզմը կարող է լինել նաեւ լարվածության նվազեցման մեխանիզմ: Իսկ ո՞վ է հրաժարվում՝ Ադրբեջանը: Ադրբեջանն ամեն կերպ հետ է կանգնում դրանից, բայց դա չի նշանակում, որ այս հարցը օրակարգում չէ, չի քննարկվում եւ չի քննարկվելու կամ մոռացվել է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ