News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեհաստանն ընդունել է մեծ քանակության փախստականների Ուկրաինայից, բայց միաժամանակ մտադիր չէ փոխել դիրքորոշումն ու ընդունել մուսուլմանական երկրների փախստականներին։ Այս մասին հայտնել է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին լեհական հեռուստատեսության եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Եվրոպական հանձնաժողովը հինգշաբթի հայց է ներկայացրել ԵՄ-ի դատարան՝ Լեհաստանի, Հունգարիայի ու Չեխիայի դեմ,  այն բանի համար, որ վերջինները հրաժարվել են փախստականներ  ընդունել ԵՄ համապատասխան  ծրագրի շրջանակում։

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Լեհաստանում մենք չենք ընդունելու փախստականներ Մերձավոր արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից»,- ասել է Մորավեցկին։

«Միաժամանակ ԵՄ արևելյան սահմաններում մենք շատ ակտիվ մասնակցում ենք լարվածության նվազեցմանը, արդեն ընդունել ենք մի քանի տասնյակ, կամ գուցե մի քանի հարյուր հազար փախստականների Ուկրաինայից»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ Լեհաստանում ապրում է մոտ «մեկ կամ գուցե մեկուկես միլիոն  ուկրաինացի»։ «Առնվազն մի քանի տասնյակ հազար ուկրաինացիներ են ժամանել այն տարածաշրջաններից, որտեղ պատերազմ է»,- հավելել է նա։

Պատասխանելով այն հարցին, որ Մորավեցկու  հայրը՝սեյմի պատգամավոր Կորնել Մորավեցկին տեսակետ էր հայտնել, որ մի քանի հազար փախստականները չեն վնասի Լեհաստանին, վարչապետը հայտնել է, որ դա չի փոխի կառավարության դիրքորոշումը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ