News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված մի քանի տասնյակ արքայազների, պաշտոնյաների եւ նախկին նախարարների Ritz-Carlton հյուրանոցից տեղափոխել են Էր Ռիադի հարավում գտնվող հատկապես վտանգավոր բանտարկյալների համար նախատեսված Ալ Խաիր բանտ, հաղորդում է Al-Araby Al-Jadeed-ը:

Բանտ է տեղափոխվել մոտ 60 մարդ, նրանց թվում են հայկական արմատներով միլիարդսատեր արքայազն ալ Վալիդ բեն Տալալը (գործող թագավոր Սալման բեն աբդել Ազիզի Ալ Սաուդի զարմիկը), արքայազն Թուրքի բեն Աբդալան (նախկին թագավոր Աբդալա բեն աբդել Ազիզի Ալ Սաուդի(2005-2015) որդին) եւ մի շարք այլ բարձրաստիճան անձինք, որոնք չեն համաձայնել պետության հետ հարցը կարգավորել մինչեւ դատական գործընթացը:

Սաուդյան Արաբիան ահաբեկիչներին ուղարկում է հատուկ խիստ ռեժմի բանտեր, ինչպիսին Ալ Խաիրն է:

Այստեղ իրենց պատիժն է կրում ահաբեկչության հետ կապված ավելի քան 1000 մարդ: Նրանք բոլորը ստիպված են ապրել այսպես կոչված սպա  պորցեդուրայի «խստագույն ռեժիմում»: 

Ալ Խաիրի բանտարկյալներն ունեն առանձին սենյակներ՝ հեռուստացույցով եւ երկտեղանի մեծ մահճակալով: Դատապարտվածներին թույլ են տալիս հանդիպել իրենց կանանց հետ եւ առաջարկում են բանտի լողավազանում ջրային աերոբիկայի դասեր անցնել: Հաղորդվում է, որ նմանատիպ բանտերից մեկում արտ թերապիայի սեանսներ են անցկացվում:

Ալ Խաիր բանտը կարող է տեղավորել 5000 բանտարկյալի: Այս բանտի բնակիչներն ապրում են շքեղ սենյակներում՝ «king-size» չափի  մահճակալներով, սառնարանով եւ լոգասենյակով: Բանտարկյալների հանգստի համար հարմարություններ կան լողավազանում, բարում, մարզասրահում, սաունայում:

 

Նրանք կարող են օգտվել նաեւ բանկոմատներից, բժշկական կենտրոնից, լաունջ գոտուց, թուտբոլային դաշտից եւ թենիսի կորտից: Բանտի պատերին թարմ մրգերով, թխվածքաբլիթներով եւ կոնֆետներով լցված պայուսակներ են կախված: Բացի այդ, նրանց օրական երեք անգամ կերակրում են:

Սաուդյան կարմիր արքայազնը՝ հայուհու որդին հացադուլ է հայտարարել. Բողոքում եմ որդիներիս կալանավորման դեմ

Հայուհու թոռը եւ Կարմիր արքայազնի որդին. Որտեղ էր սխալվել արքայազն Ալ Վալիդը 

Սաուդյան արքայազների շքեղ «բանտը»

Reuters. Սաուդյան Արաբիայում արքայազն Միթաբ բին Աբդալլահն ազատ է արձակվել

Ձերբակալված սաուդյան արքայազններին, այդ թվում, հայկական արմատներով արքայազնին, խոշտանգում են. Daily Mail

«Գահերի խաղի» սաուդյան տարբերակը. 11 արքայազն՝ Մուհամմեդ իբն Սալման ալ Սաուդի գահի ճանապարհին

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի գործողություններն անկանխատեսելի են. Սատանովսկի

Մերձավոր Արեւելքի նոր տերը՝ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդ (ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ