News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ հունվարի 12-ին,  նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության է հրավիրված եղել: NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են խորհրդարանական կառավարման համակարգի անցման հետ կապված հարցեր, նրա խոսքով, նախագահը կարեւորել է խորհրդարանական  կառավարման ձեւի անցման փուլում խորհրդարանի բացառիկ դերակատարությունը:

«Անցումը պիտի լինի հստակ, սահուն, օրենքին համապատասխան, բոլոր ինստիտուցիոնալ հիմքերի պատշաճ ամրագրմամբ, որպեսզի սահմանված ժամկետներում եւ ընթացակարգերով  ապահովվի պետական բոլոր մարմինների բնականոն գործունեությունը կառավարման  նոր ձեւի պայմաններում»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նշենք, որ խորհրդակցությանը ներկա են եղել Արփինե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Խոսրով Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հակոբ Հակոբյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ