News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ի եւ ՏՄՊՊՀ-ի միջեւ վառելիքի շուկայի վիճակի վերաբերյալ հեռակա «փոխհրաձգությունը» շարունակվում է:

Մասնավորապես, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը նոր հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշում է.

«ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը ներկայացրել էր հետեւյալ դիրքորոշումը ՀՀ ՏՄՊՊՀ-ի հունվարի 9-ի 1-ին պարզաբանման վերաբերյալ՝

1. Հանձնաժողովի այն պնդումը, որ ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի հաշվարկը կախված է նաեւ դիզելային վառելիքի մաքսային արժեքից եւ իրացման գներից, ճիշտ չէ, քանի որ ընթացիկ տարվա հունվար 1-ից, դիզելային վառելիքի համար ներմուծման ակցիզային հարկը 1 տոննայի հաշվարկով կազմում է 13 000 ՀՀ դրամ, այսինքն՝ ակցիզային հարկի հաշվարկը որեւէ կապ չունի դիզելային վառելիքի մաքսային արժեքի եւ իրացման գների հետ:

2. Հանձնաժողովի այն հաշվարկը, որ փոփոխության արդյունքում դիզելային վառելիքի ակցիզային հարկի նվազեցումը կազմում է 14 ՀՀ դրամ, պարզ թվաբանական հաշվարկով չի ստացվում:

3. Հանձնաժողովի այն դիտարկումը, որ ընդհանուր հաշվով դիզելային վառելիքի ներմուծման եւ իրացման համար գանձվող անուղղակի հարկերը ավելացել են շուրջ 60 ՀՀ դրամ, դարձյալ չի ստացվում, քանի որ եթե դիզելային վառելիքի անցյալ տարվա մանրածախ գնից՝ 390 ՀՀ դրամից 20 ՀՀ դրամով ակցիզային հարկը նվազվել է, ստացվում է 370 ՀՀ դրամ, եւ եթե միայն 60 ՀՀ դրամով ավելացվել են անուղղակի հարկերը, ապա կստացվի 430 ՀՀ դրամ, եւ ոչ ներկայիս 440 ՀՀ դրամը:

Այսօր՝ 12.01.18 թվականին, ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից հրապարակված 2-րդ պարզաբանման վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը՝

1. Հանձնաժողովը իր կատարած հաշվարկներով հաստատեց, որ այս տարվա հունվարի 1-ից հետո ակցիզային հարկի հաշվարկը որեւէ կապ չունի դիզելային վառելիքի մաքսային արժեքի հետ:

2. Հանձնաժողովը ճշգրտեց իր 1-ին պարզաբանումը, ըստ որի՝ ակցիզային հարկի նվազեցումը ոչ թե 14, այլ 18 ՀՀ դրամ է կազմում. շուրջ 4 ՀՀ դրամի շեղում կար:

3. Հանձնաժողովի ներկայացրած ներկայիս դիզելային վառելիքի մանրածախ գնի հաշվարկի համաձայն՝ նախկին գինը կազմում էր 380-390 ՀՀ դրամ, որից 18 ՀՀ դրամի չափով նվազեցվում է ակցիզային հարկը՝ այսինքն կազմում է մոտ 372 ՀՀ դրամ (390-18), ապա ձեւավորված նոր գնին նաեւ պետք է ավելացնել ԱԱՀ՝ 20%-ի չափով, որի արդյունքում կստացվի մոտ 446 ՀՀ դրամ (372+20%): Այսինքն՝ ստացվում է, որ անուղղակի հարկերը ավելացել են ոչ թե 60 ՀՀ դրամ, ինչպես նախկինում էր պնդում, այլ 68 ՀՀ դրամ (440-372), իսկ եթե նախորդ տարվա դիզելային վառելիքի գինը վերցնենք 380 ՀՀ դրամ, ինչպես պնդում է Հանձնաժողովը, ապա ավելացումը կկազմի 78 ՀՀ դրամ կամ շուրջ 10 ՀՀ դրամով ավելի շատ է թանկացել դիզելային վառելիքը: Բացի այդ, Հանձնաժողովը իր հաշվարկներում հաշվի չի առել 2018 հունվարի 1-ից հետո ՀՀ ներմուծվող դիզելային վառելիքի, ինչպես նաեւ դիզելային վառելիքի իրացման համար ձեռք բերված ապրանքների եւ ծառայությունների (օրինակ՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտային ծառայություններ եւ այլն) գնի մեջ ներառված ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորությունը (համամասնությամբ): Հակառակ դեպքում՝ ստացվում է, որ ամբողջ ԱԱՀ-ի բարձրացման բեռը դրվում է սպառողների վրա: Գտնում ենք նաեւ, որ հանրային վստահությունը էականորեն կավելանար, երբ ներկայացվեր դիզելային վառելիքի, բենզինի եւ սեղմված գազի մանրածախ գների ձեւավորման ամբողջական հաշվարկը, այդ թվում՝ մաքսային արժեքը, շահութաբերության մակարդակը եւ այլն:

Ողջունելի է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն օպերատիվ եւ պարբերաբար արձագանքում է հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ, եւ պատրաստ ենք շահագրգիռ քննարկումներին: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրների եւ հնարավոր լուծումների վերաբերյալ ամողջական վերլուծությունը կհրապարակի ավելի ուշ»:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Ամենաշատ