News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բենզինի եւ դիզվառելիքի մանրածախ շուկայում միասնական գնային քաղաքականությունը կարող է վկայել հակամրցակցային համաձայնության մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Դիզելային վառելիքի գինը էական ազդեցություն ունի ցանկացած երկրի տնտեսության վրա, քանի որ վերջինս մեծ ծավալներով օգտագործվում է գյուղատնտեսության, արդյունաբերության եւ տրանսպորտի ոլորտներում, արդյունքում՝ դիզելային վառելիքի ուղղությամբ կատարված ծախսերը ներառվում են ապրանքների եւ ծառայությունների ինքնարժեքի մեջ:

Ակցիզային հարկի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (ուժի մեջ է եղել մինչեւ 01.01.2018թ.)՝ դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը 1 տոննայի համար սահմանված էր մաքսային արժեքի 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 35 000 ՀՀ դրամ: 01.01.2018 թվականից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը 1 տոննայի համար սահմանված է 13 000 ՀՀ դրամ, սակայն նույն օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչեւ 2017 թվականիդեկտեմբերի 31-ըներառյալներմուծվածեւ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների մոտ առկա դիզելային վառելիքի ապրանքային մնացորդների մասով ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը՝ յուրաքանչյուր տոննայի հաշվով 22 000 ՀՀ դրամի չափով է:

Այսպիսով՝ 2018 թվականի հունվարի 1-ից հետո դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը կտրուկ նվազել է 35000 ՀՀ դրամից մինչեւ 13000 ՀՀ դրամ (կամ մնացորդի նկատմամբ՝ 22 000 ՀՀ դրամ), սակայն այդ նվազեցումը որեւէ ազդեցություն չի ունեցել դիզելային վառելիքի մանրածախ գնի վրա, իսկ սեղմված գազի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման ժամանակ1 խ.մ. գազի գինը աճեց 20 ՀՀ դրամով, բենզինի դեպքում՝ նույնպես: Ներկայումս դիզելային վառելիքի մեկ լիտրը արժե 430 ՀՀ դրամ:

Դիզելային վառելիքի շուկայում  գործում են սահմանափակ թվով կազմակերպություններ՝ Ֆլեշը, Ռան-ՕՅԼ-ը, ՍԻՓԻԷՍՕԻԼՔՈՐՓՈՐԵՅՇՆ-ը եւ այլն: Անշուշտ, մանրածախ շուկայում միասնական գնային քաղաքականությունը կարող է վկայել հակամրցակցային համաձայնության մասին, ինչը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության առարկա պետք է դառնա»:

Նշենք, որ 2018 թվականի հունվարի մեկից, ինչպես եւ սպասվում էր, թանկացումների հերթական ալիքն է սկսվել: Թանկացել են բենզինը, սեղմված գազը, նաեւ դիզվառելիքը, որոնք պայմանավորված են Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով, ըստ որի՝ մի շարք ապրանքատեսակների մասով ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում է տեղի ունեցել: Մասնավորապես, հունվարի մեկից Regulyar տեսակի բենզինը թանկացել է մոտ 20 դրամով, եւ մեկ լիտրը արժե 430 դրամ: Սեղմված գազի մեկ խմ-ն 190 դրամից դարձել է 220 դրամ, իսկ դիզվառելիքի մեկ լիտրը 390 դրամից դարձել է 440 դրամ:

Հարկային նոր օրենսգրքով հունվարի մեկից 1000 խմ սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափը 8330 դրամից դարձել է 23 000 դրամ: Բենզինի մեկ տոննայի ակցիզային հարկը 25 000 դրամից սահմանվել է 40 000 դրամ:

Հունվարի մեկից երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող այլ ապրանքատեսակների մասով եւս թանկացումներ են սպասվում, քանի որ Հայաստանում ուժի մեջ են մտնում ԵՏՄ մաքսային դրույքաչափերը: Ընդ որում, սպասվում է 800 անուն լայն սպառման ապրանքների թանկացում, բայց աստիճանաբար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ