Սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն առաջ է անցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայից նախագահական ընտրություններում, սակայն նրան չբավարարեցին ձայները՝ առաջին փուլում հաղթելու համար, հայտնում է «Ֆոլյա դի Սան Պաուլու» թերթը՝ հղում անելով քվեարկության արդյունքներին։

Քվեաթերթիկների 98,72%-ի մշակումից հետո Բոլսոնարուն ունի ձայների 47,25%-ը, իսկ Լուլա դա Սիլվան՝ 44,9%։ Մյուս թեկնածուները զգալիորեն հետ են մնացել։

Բրազիլական ԶԼՄ-ները նշում են, որ դեռ չմշակված քվեաթերթիկներն արդեն էական ազդեցություն չեն ունենա արդյունքների վրա։

Երկրորդ փուլը նախատեսված է 2026 թվականի հոկտեմբերի 25-ին։