News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տարեսկզբից Արցախում թանկացել են բենզինն ու դիզելային վառելիքը: Այս մասին «Արցախպրես»-ի  թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ մասնավորապես «Պրեմիում» տեսակի բենզինը 450 դրամից դարձել է 470 դրամ, «Ռեգուլար» տեսակինը՝ 430-450, իսկ դիզվառելիքի գինը 400 դրամից հասել է 460 դրամի:

Ս. Գրիգորյանի հաղորդմամբ՝ նշված թանկացումները պայմանավորված են ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ:

«Համաձայն Հանձնաժողովի նախագահի հանձնարարականի՝ մենք ամենօրյա շարունակական ուսումնասիրություններ ենք անցկացնում. մեր ուսումնասիրությունների արդյունքում մյուս ապրանքատեսակների մասով չենք արձանագրել գնային էական փոփոխություններ: Շուկաններում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը` մասնավորապես գնային քաղաքականությունը մշտապես մեր դիտակետում է: Ուսումնասիրության ներկայիս արդյունքերով այստեղ չարաշահումներ չկան»,-ավելացրել է Ս. Գրիգորյանը:

Խոսելով առաջիկայում սպասվող թանկացումների մասին՝ պատասխանատուն նշել է, որ թանկացումներ հնարավոր են միայն այն ապրանքատեսակների մասով, որոնք ներկրվում են 3-րդ երկրից, որն էլ ԵԱՏՄ կազմում չէ:

«Այդուհանդերձ, այդ դեպքում ևս մաքսատուրքերի փոփոխությունները, որոնք կարող են ազդել որոշ ապրանքատեսակների իրացման գների վրա ոչ էական են՝ 1-4 տոկոս: Մենք շարունակելու ենք հետևել, որպեսզի այն ապրանքային շուկայում, որտեղ առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, տնտեսական պայմանների փոփոխություններին համահունչ գնային քաղաքականություն վարվի: Եթե պարզենք, որ որևէ տնտեսվարող սուբյեկտ շուկայում անհիմն գներ է բարձրացրել, Հանձնաժողովը օրենքի ամբողջ խստությամբ ենթարկելու է պատասխանատվության»,-պարզաբանել է Ս. Գրիգորյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ