News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ  Չավուշօղլուն հայտարարել է, թե ԱՄՆ–ի այն հայտարարությունը թե Սիրիա–Թուրքիա սահմանին ԱՄՆ–ը սահմանապահ զորքեր չի ստեղծի,  այլեւս չի կանգնեցինի Սիրիա մտնելու Թուրքիայի նախաձեռնությանը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը ասել է, թե ԱՄՆ–ը նախկինում էլ խոսք էր տվել չզինել քրդական YPG–ին, սակայն խոսքը չի պահել։ «Ներկայում էլ խոսք են տալիս, որ Սիրիա–Թուրքիա սահմանին զորքեր չեն ստեղծի։ Սակայն դա չի հետաձգի Սիրիայի Աֆրինում գործողություն սկսելու Թուրքիայի ծրագրերը։

«Ներկայում բանակցում ենք ռուսական կողմի հետ, որ այնտեղ գտնվող ռուս դիտորդները վնաս չկրեն։ Անհրաժեշտ է, որ ռուսները Թուրքիային դեմ դուրս չգան Աֆրինի գործողությանը։ Մեր ԶՈՒ գլխավոր շտաբի պետ այդ թեմայով ՌԴ–ում համապատասխան բանակցություններ կվարի»,–ասել է Չավուշօղլուն։

Նշենք, որ ԱՄՆ–ը հայտարարել էր, թե Սիրիայի քրդերի զինված կառույց YPG–ի միջոցով Սիրիա–Թուրքիա սահմանին սահմանապահ ուժեր է ստեղծելու, որին խիստ դեմ է դուրս եկել Թուրքիան՝ հայտարարելով, թե թույլ չի «ահաբեկչական» կառույցը իր սահմանին ներկայություն ունենա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ