News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է քննվում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակցի կողմից չարաշահումներ կատարելու առերեւույթ հանցագործության վերաբերյալ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, Երեւանի բնակիչ Ն. Մ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ 2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարող Գ. Հ.-ն իրենից պահանջել եւ ստացել է 80.000 ՀՀ դրամ` կատարողական վարույթի ընթացքում այն որպես պետական տուրքի գումար վճարելու համար:

Հետագայում` 2017 թվականի ապրիլին, Ն. Մ.-ն, տեղեկանալով, որ կնոջ բանկային հաշիվների վրա արգելանք է դրված, այցելել է ԴԱՀԿ ծառայություն, որտեղ պարզել է, որ Գ. Հ.-ն իր փոխանցած գումարը չի վճարել ԴԱՀԿ ծառայության դեպոզիտային հաշվին, այլ խաբեությամբ` իր վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է այն:

Վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների վերաբերյալ դիմում-բողոք է ներկայացրել նաեւ մեկ այլ քաղաքացի` անհատ ձեռնարկատեր Հ. Դ.-ն, ով հայտնել է, որ Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելանք է դրվել համապատասխան ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող եւ հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա: Կատարողական գործողությունների արդյունքում` ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն բաժնի պաշտոնատար անձը նշված ընկերությանը պատկանող գույք եւ դրամական միջոցներ չի հայտնաբերել եւ ավարտել է կատարողական վարույթը, մինչդեռ հետագայում` 20.04.2017թ.-ին, ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից հոդված է տպագրվել` ընկերությանը պատկանող 19 երկաթուղային վագոնների աճուրդ-վաճառքի վերաբերյալ:

ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու վերը նշված դեպքի առթիվ 06.10.2017թ.-ին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ուստի հիշյալ քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Եղվարդում վիճաբանության ժամանակ 35-ամյա երիտասարդը բահով հարվածել է 69-ամյա հարևանի գլխին
Ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16-ին հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, որի…
Չադում զինամթերքի պահեստում տեղի ունեցած հրդեհի և պայթյունների հետևանքով մի քանի մարդ է մահացել
Պետության ղեկավարը հավելել է, որ կսկսվի հետաքննություն՝ պարզելու միջադեպի պատճառները և բացահայտելու մեղավորներին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ