News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանին 2017 թվականին իրավունքների և ազատությունների հարցով իր ամենամյա զեկույցում։

Ադրբեջանին նվիրված բաժնում ասված է, որ Ադրբեջանի կառավարությունն  ակտիվացրել է քննադատների դեմ պայքարը։  Դատարանները մոտ  25 լրագրողների և քաղաքական ու երիտասարդական ակտիվիստների դատապարտել են  երկարատև ազատազրկման, ոչ արդար դատական գործընթացներ են վարել։  Եվս տասնյակները ձերբակալվել են կամ գտնվում են քրեական հետապնդման ներքո, նրանց արգելվել է երկրից դուրս գալ կամ ստիպված են  եղել հեռանալ երկրից։ 

Քաղաքական դրդապատճառներով դատապարտված տասնյակ լրագրողներ և ակտիվիստներ պահվում են բանտերում։ Նրանց թվում է «Հանրապետական երկընտրանք» ընդդիմադիր շարժման ղեկավար Իլգար Մամեդովը։  Նա  պահվում է բանտում, չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2014 թվականի որոշմանը, որով  նրա ձերբակալությունը անօրինական էր ճանաչվում։

Իշխանությունները շարունակել են օգտագործել ձևական հարկային  և այլ քրեական մեղադրանքներ նրանց քննադատող  լրագրողների և բլոգերների դեմ։  Ադրբեջանի իշխանությունները շարունակել են պատժամիջոցները հասարակական կազմակերպությունների առնչությամբ՝ նրանց աշխատանքը անհնար դարձնելով։ ՀԿ-ների մի շարք ղեկավարներ նախկինի պես չեն կարող դուրս գնալ երկրից։  ԱՄՆ-ն, Եվրամիությունը և մյուս միջազգային գործընկերներ շարունակում են քննադատել Բաքվին, բայց չեն կարողացել արդյունավետորեն ազդել մարդու իրավունքների իրավիճակի վրա։

ԵՄ-ն չի կարողացել ազատել լրագրողներին ու ակտիվիստներին, որոնք անօրինական են  ձերբակալվել, կամ հասնել  ՀԿ-ների վրա դրված ճնշման վերացմանը։ Հոկտեմբերին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն  ընդունել էր աննախադեպ որոշում Ադրբեջանի դեմ գործընթաց սկսելու համար նրան Իլգար Մամեդովի հարցով ՄԻԵԴ որոշումը իրականացնելուն ստիպելու համար։  Միաժամանակ, Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովն  ընդունել էր երկու բանաձև, որով կոչ է արվում Ադրբեջանին դադարեցնել քննադատների աննախադեպ հետապնդումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ