News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Անցյալ տարին բարձր ջերմաստիճանների առումով չի կարողացել գերազանցել 2016-ի ռեկորդը, սակայն մտել է պատմության ամենաշոգ տարիների եռյակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով Գոդարդի անվան Տիեզերական հետազոտությունների ինստիտուտին:

«Շարունակելով արդեն հաստատված միտումը, Երկրագնդի ջերմաստիճանը անցյալ տարի եղել է ըստ Ցելսիուսի 0,9 աստիճանով բարձր, քան միջինում անցյալ դարի երկրորդ կեսին: Այս ցուցանիշը զիջում է միայն 2016-ին, երբ ջերմաստիճանը նորմայից բարձր էր մեկ աստիճանով », - ասված է NASA- ի զեկույցում:

Անցյալ տարվա տարբերակիչ առանձնահատկությունն այն էր, որ տաքացումը ազդել էր գրեթե ամբողջ Երկրի վրա, որը ցույց է տալիս կլիմայի փոփոխության ընդհանուր բնույթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ