News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հունվարի 21-ին վերադարձել է Մեծ Բրիտանիա։ NEWS.am–ին հայտնի է դարձել, որ Արմեն Սարգսյանը օդանավակայանում հանդիպել է Ստրասբուրգ մեկնող պատգամավորների խմբին, սակայն իր առաջադրվելու վերաբերյալ ոչինչ չի խոսել։

Ազգային ժողովի խմբակցությունների հետ նրա հանդիպումը նախատեսվում է փետրվարի սկզբին։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը ժամանակ էր խնդրել վերջնական որոշում ընդունելու համար։ Սերժ Սարգսյանը ցանկություն էր հայտնել, որ ՀՀ 4–րդ նախագահը ընտրվի խորհրդարանական լայն համաձայնությամբ եւ այդ կապակցությամբ  առաջարկել նրան «մտորումների ժամանակ» հանդիպել խորհրդարանական ուժերին։ ինչպես տեսնում ենք մտորումների փուլը թեկնածուն անցկացնելու է Անգլիայում։

Սերժ Սարգսյանը ցանկություն էր հայտնել նաեւ, որ ԱԺ–ում  ընտրությունը տեղի ունենա մեկ փուլով։

Նախագահի ընտրությունը Ազգային ժողովում տեղի կունենա մարտի 2–ին։ Նախագահի ընտրության համար անհրաժեշտ է  պատգամավորների ձայների 3/4-ը (79 ձայն): ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն միասին ունեն  65 ձայն։  Առաջին փուլով ընտրվելու համար անհրաժեշտ է եւս 14 ձայն։ Թեեւ «Ծառուկյան» խմբակցությունից հայտնում են, որ դեռ հարցը չեն քննարկել, սակայն ենթադրվում է, որ «Ծառուկյան» խմբակցությունն էլ կաջակցի  իշխանության թեկնածուին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ