News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ադրբեջանը փորձում է իր մոտեցումներն առաջ մղել եւ դրանք ներդաշնակել բանակցային օրակարգի հետ՝ հայկական կողմին «օկուպանտ» որակելով եւ «իր» տարածքներն ազատելու պահանջ ներկայացնելով: Սա մեր բանակցողների բացթողման հետեւանքով ստեղծված իրավիճակ է, որը որոշակիորեն նախապատրաստեց ապրիլյան ռազմական գործողությունները»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս փուլին՝ ասում է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Նրա խոսքով. «Մեր բանակցային դիրքերը թույլ են եւ խոցելի: Հայկական կողմի բանակցողները լուրջ անելիքներ ունեն, շատ հարցեր պետք է վերանայվեն: Բանակցային նոր օրակարգ պետք է ձեւավորվի՝ մեր մասով»:

Թե ինչպիսի բանակցային օրակարգի մասին է խոսքը, Արման Մելիքյանը չի մասնավորեցնում, քանի որ խնդիրն ընդգրկուն է, իսկ մանրամասները հանրայնացնելը նպատակահարմար չէ:

«Եթե որոշվի, որ այդ փոփոխությունները պետք է կատարել, այդ ժամանակ հնարավոր կլինի գործնական փակ միջավայրում նախապատրաստել անհրաժեշտ թեզերը՝ հօգուտ մեր շահերի եւ մեր անվտանգության», - ընդգծում է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ