News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանկոֆոնիայի միջազգային համաժողովը մեզ համար շատ կարեւոր է, մենք այս թեմայի վրա երկար ենք աշխատել եւ վիթխարի միջոցառում ենք կազմակերպել, սա Հայաստանն ամբողջ աշխարհին ներկայացնելու լավ հնարավորություն է: Այս մասին Ֆրանսիա այցի ժամանակ L'Express պարբերականի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն ամեն ինչ կանի, որ այս համաժողովը հաջող անցնի, հատկապես եթե հաշվի առնենք, որ մոլորակի պետությունների կեսը կմասնակցի Երեւանում անցկացող միջոցառմանը, մեծ մասը՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով:

«Մեզ համար Ֆրանկոֆոնիան ոչ միայն լեզվական միություն է, այլ ընդհանուր արժեքներ, որոնց շուրջ մարդկությունը զարգանում է, եւ որոնց նկատմամբ Հայաստանն ու Ֆրանսիան ընդհանուր մոտեցում ունեն: Համաժողովի կարգախոսն է Vivre ensemble («Միասին ապրել») արտահայտությունը: Սա նշանակում է հարգել հիմնարար իրավունքներն ու ազատությունները, սոցիալական համերաշխություն, խաղաղ գոյակցություն, տղամարդկանց եւ կանանց իրավահավասարություն, երիտասարդներին հնարավորությունների տրամադրում: Այս միջոցառման շրջանակում  տեղի կունենա նաեւ մեծ տնտեսական համաժողով, որը կմիավորի ֆրանսախոս գործարարներին, եւ կդառնա մեծ միջազգային տնտեսական ցանցի հիմքը»,- ասել է Հայաստանի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ