News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեզ համար խորը վիշտ է, որ ամեն օր կորցնում ենք մեր երկրի պաշտպաններին՝ ենիչերիների ձեռքով խոշտանգված եւ հուղարկավորում ենք մեր ապագան, մեր երկրի տերերին։ «Սասնա ծռեր 2-ի» գործով դատական նիստին այսօր՝ հունվարի 24-ին,   հայտարարեց Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», ազատամարտիկ, հրապարակախոս Սարգիս Հացպանյանի մահվան կապակցությամբ:

«Ցավակցում եմ Սարգիս  Հացպանյանի մահվան կապակցությամբ։ Մեզ համար խորը վիշտ է, որ ամեն օր կորցնում ենք մեր երկրի պաշտպաններին՝ ենիչերիների ձեռքով խոշտանգված եւ հուղարկավորում ենք մեր ապագան, մեր երկրի տերերին։ Եռաբլուրը լայնանում է, երկրի տերերին տեղ չունենք Եռաբլուրում, ենիչերիները փախնում են Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա, Ռուսաստան։ Ցավակցում եմ մեր մարտական ընկերներին։ Մենք կանք, եղել ենք ու պիտի լինենք», - ասաց նա։

Նշենք, որ Երեւանի Ավանի եւ Նոր Նորք  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր քննում է 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ