News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի՝ Բելգիա փախած նախկին առաջնորդ Կարլես Պուչդեմոնը չի բացառել, որ կարող է անձամբ ներկայանալ ինքնավար շրջանի ապագա ղեկավարի թեկնածուի վերաբերյալ Կատալոնիայի խորհրդարանում կայանալիք բանավեճերին: Այս մասին Բրյուսելում Պուչդեմոնի հետ հանդիպումից հետո հայտնել է կատալոնյան պալատի խոսնակ Ռոջեր Թորենը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Խորհրդարանի նախագահը հանդես է եկել Կատալոնիայի նոր կառավարության շուտափույթ ձեւավորման օգտին, որը «կարող է աշխատել առաջին րոպեից»:

Ինքը՝ Պուչդեմոնը, հանդիպումից հետո ընդգծել է, որ մասնակցությունը խորհրդարանի նիստին իդեալական կլիներ: «Սակայն կան նաեւ այլ ուղիներ, եւ մենք  որեւէ բան չենք բացառում», - ասաց նա:

Հիշեցնենք, որ Իսպանիայի տարածքում շարունակում է գործել Կատալոնիայի նախկին առաջնորդի կալանավորման օրդերը: Եթե նա Բելգիայից վերադառնա պիրենեյան թագավորություն, նրան անմիջապես կկալանավորեն: Պուչդեմոնի կողմնակիցներն առաջարկում են, որ նա կրկին զբաղեցնի Կատալոնիայի ղեկավարի պաշտոնը՝ հեռահար կամ իր ներկայացուցչի միջոցով: Մադրիդը խոստացել է դատարանում բողոքարկել նոր ղեկավարի պաշտոնը ստանձնելիս հնարավոր ցանկացած խախտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Ամենաշատ