News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպան կազմակերպությունները՝ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը, Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունը (International Partnership For Human Rights )  եւ Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը, համատեղ զեկույց են ուղարկել ՄԱԿ-ի՝ խոշտանգումների դեմ կոմիտե:

Ինչպես հաղորդում է contact.az-ը, զեկույցում խոսվում է Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների իրավիճակի մասին: Զեկույցում նշված է քաղբանտարկյալների թիվը, ինչպես նաեւ նրանց մեծ մասի ձերբակալության, դատաքննության եւ դատապարտման քաղաքական դրդապատճառները: Զեկույցում ներկայացված են նաեւ Նարդարանում և Գոբուստանի բանտում խոշտանգումների ու սպանությունների փաստերը եւ բանտարկյալների՝ այլ վայրերում մահվան դեպքերը:

Զեկույցում նշված են Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձնաց բացահայտմանն ուղղված օպերացիայի ընթացքում զոհվածների անունները: Զեկույցում այս հանցագործությունները հետաքննելու պահանջ է ներկայացված:

Զեկույցը տեղեկություններ է պարունակում նաեւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների նկատմամբ հալածանքների, քաղաքացիներին մասնագիտական իրավական պաշտպանությունից զրկելու մասին, նշվում են նաեւ այն փաստաբանների անունները, որոնք համարձակություն են ունեցել պաշտպանել քաղբանտարկյալներին, ինչի համար հեռացվել են Փաստաբանների կոլեգիայից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ