News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի բնակիչները ականատես են եղել հազվադեպ երեւույթի՝ գերլուսնի եւ երկնագույն լուստնի: NEWS.am-ի տեսախցիկն այսօր՝ հունվարի 31-ին, ժամը 05.00-06.00-ի սահմաններում ֆիքսել է հսկայական լիալուսինը: Սպասվող լուսնի խավարումը, որը տեղի կունենան հունվարի 31-ին, Գրինվիչի ժամանակով 14.00-ին, Հայաստանում, ցավոք, տեսանելի չի լինի:

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեք Միքայելյանը NEWS.am-ին հայտնեց, որ այն, ինչ ֆիքսել է մեր տեսախցիկը, գերլուսին է եւ, այսպես կոչված, երկնագույն լուսին:

Նա պարզաբանեց, որ «երկնագույն լուսինը» պարզապես գեղարվեստական մակդիր է որն օգտագործում են, երբ լուսինը մեկ ամսվա ընթացքում երկու անգամ անցնում է լիալուսնի փուլը:

Երկիր մոլորակի արբանյակն անվանում են գերլուսին այն ժամանակ, երբ այն իր էլիպսաձեւ ուղեծրում ամենաշատն է մոտենում Երկրին: Հենց դա էլ տեղի է ունենում հիմա:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին միանգամից երեք տիեզերական իրադարձությունների համընկնում է տեղի ունենում կապված լուսնի հետ: Խոսքը այնպիսի երեւույթների մասին է, ինչպիսիք են գերլուսինը, լուսնի ամբողջական խավարումը եւ, այսպես կոչված« երկնագույն լուսինը:

Ցավոք, այդ բոլորը տեղի է ունենում Հայաստանի համար ցերեկային ժամանակահատվածում եւ լուսնի խավարման ու լիալուսին փուլերը մենք չենք կարող տեսնել: NASA-ի կայքը ուղիղ հեռարձակում է իրականացնում:

Քաղդեացի աստղագետներից մինչեւ մեր օրեր

Արեգակի խավարումները կանխագուշակել սովորել էին դեռ քաղդեացի աստղագետները դեռ մ.թ.ա. մի քանի դար առաջ: Նրանք են նաեւ հայտնաբերել այսպես կոչված «դրակոնիկ» ժամանակահատվածը (մոտ 6585 օր, մյուս անվանումը՝ սարոս)՝ փուլ, որից հետո Լուսնի եւ Արեւի խավարումները կրկնվում են: Լուսնի խավարման մասին առաջին հավաստի տեղեկությունները հիշատակվում են հնագույն չինական տարեգրություններում եւ վերաբերում են մ.թ.ա. 1137 թվականին:



Ամենահայտնին 1504 թվականի մարտի 1-ի Լուսնի ամբողջական խավարումն է: Այդ ժամանակ ծովագնաց եւ հետազաոտող Քրիստափոր Կոլումբոսը, նախօրոք իմանալով սպասվող երեւույթի մասին, կարողացավ հաջողությամբ օգտվել դրանից: Իր չորրորդ եւ վերջին ճանապարհորդության ընթացքում նրա քարավաններն ուժգին փոթորկի մեջ ընկան եւ ստիպված էին 1503 թվականի ամռանը կանգ առնել Ճամայկայի հյուսիսային ափին՝ օգնության սպասելով  Իսպանիայից: Սկզբում Կոլումբոսին հաջողվում էր կազմակերպել իր արշավախմբին սննդամթերքի մատակարարումը՝  հնդկացիների հետ փոխանակելով այն Եվրոպայից բերված տարբեր իրերով: Սակայն 1504 թվականի ձմռան սկզբին աբորիգինները սկսեցին ավելի քիչ սնունդ բերել: Իմանալով, որ շուտով խավարում է տեղի ունենալով, Կոլումբոսը կանչեց հնդկացիների առաջնորդներին եւ հայտարարեց նրանց, որ իսպանական աստվածը զայրացել է եւ պատրաստվում է Ճամայկայի բնակիչներից խլել լուսինը: Երբ կանխատեսված ժամանակ Լուսինը խավարեց, ապա մուգ կարմիր դարձավ, հնդկացիները սկսեցին ներում աղերսել, ինչից հետո արշավախմբին սնունդ էին մատակարարում՝ մինչ նրանց վերադարձը Իսպանիա 1504 թվականին:

Երկրի վրա Լուսնի հերթական խավարումները հնարավոր կլինի տեսնել 2132 թվականին

Ամեն տարի միջինը տեղի է ունենում Լուսնի 2-4 խավարում: Պատահում է նաեւ տարեկան 5, սակայն չափազանց հազվադեպ: Վերջին անգամ նման խավարում եղել է 1879 թվականին (4 կիսաստվերային եւ մեկ մասնակի): Երկրի վրա Լուսնի հերթական խավարումները հնարավոր կլինի տեսնել միայն 2132 թվականին (մեկ մասնակի եւ 4 կիսաստվերային): Երկրի բնակիչները Լուսնի նախորդ ամբողջական խավարումը դիտել են 2015 թվականի սեպտեմբերի 28-ին: 2016 թվականին եղել է Լուսնի 2 խավարում. մարտի 23-ին եւ սեպտեմբերի 16-ին՝ բոլորը կիսաստվերային: 2017-ին՝ երկու, փետրվարի 11-ին՝ կիսաստվերային, եւ օգոստոսի 7-ին՝ մասնակի:




2018 թվականին ընդամենը կլինի Լուսնի 2 խավարում՝ երկուսն էլ ամբողջական: Առաջինը տեղի կունենա հունվարի 31-ին: Հաջորդը՝ հուլիսի 27-ին, որը կդառնա 21-րդ դարում ամենաերկարատեւը՝ 103 րոպե: Լուսնի 100 րոպեանոց ամբողջական խավարումները տեղի են ունենում հարյուր տարվա մեջ միջինը 5 անգամ: Վերջին 200 տարում (1901 թվականից) ռեկորդային է եղել 2000 թվականի հուլիսի 16-ի խավարումը, որը տեւել է 106,5 րոպե:

Միանգամից Լուսնի 4 խավարում հնարավոր կլինի դիտել 2020 թվականին, բայց դրանք բոլորը կլինեն կիսաստվերային: Նախորդ նման դեպքը տեղի է ունեցել 2009 թվականին (3 կիսաստվերային եւ մեկ մասնակի), այն նույնպես 21-րդ դարում առաջինն էր:



Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am-ի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ