News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» գործով մեղադրական կողմը դեռեւս չի ներկայացրել մի ապացույց, որը կազմվել է օրենքին համապատասխան: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում այսօր՝ հունվարի 31-ին, «Սասնա ծռերի» գործով նիստին հայտարարեց պաշտպան Արայիկ Պապիկյանը:

«Դեպքի վայրի զննություններից մեկը 4 անգամ կատարվել է, 4 անգամ էլ օրենքի խախտումով:Մինչ օրս մենք օրենքից դուրս փաստաթղթեր ենք ուսումնասիրում  եւ շարունակելու ենք, եւ սա այն գործն է, որտեղ ներգրավված է 59 քննիչ, որոնք մի հատ օրենքով սահմանված դեպքի վայրի զննություն չեն կարողացել անել: 3 օր մի մարդու տանը աշխատել են, չեն հայտնաբերել զենք, հետո մարդը տանը մաքրություն է արել ու հայտնաբերել: Ամենաարտառոց բանը այն է, որ արձանագրություն ներկայացնելու, վերցնելու մասին: Դուք հասկանում եք, ինչի մասին է խոսքը»,-ասաց Արայիկ Պապիկյանը:

Սասնա ծռերի անդամ Վարուժան Ավետիսյանն էլ ասաց, որ ՊՊԾ գնդում հայտնաբերված հայտնի «կամասուտրա» ժամացույցը  հանված է իրեղեն ապացույցների ցուցակից, ինչը ցույց է տալիս, որ մեղադրող կողմը չի ցանկանում ցույց տալ ՊՊԾ գնդի իրական դեմքը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ