News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում այսօր՝ փետրվարի 1-ին, նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյնահը մերժեց ամբաստանյալների միջնորդությունը հանրային պաշտպաններից հրաժարվելու վերաբերյալ:

Նրա որոշումն առաջացրեց «Սասնա ծռերի» անդամների վրդովմունքը:

«Սերժից խոսում եմ, նեղանում եք, Էրդողանից խոսում եմ, նեղվում եք: Սանկցիա կիրառեք, սիրով կիջնեմ ներքեւ, որ էլի կարոտեք: Վարունգ օպերացիան լավը չի, մեր շահերի հետ բախում է, էս պաշտպանների ներգրավվումը: Ես ունեմ  իմ շահերի պաշտպանը եւ եւս 3 շահերի պաշտպան չեմ ուզում»,- վրդովված ասաց ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանը:

Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանն էլ դատարանին հայտնեց իր վրդովմունքը, այն մասին, որ ինքը մեծ ցանկության դեպքում էլ չի կարող իրականացնել 9 ամբաստանյալների շահերի պաշտպանությունը, քանի որ նրանք կամ իր հետ հրաժարվում են տեսակցել, կամ էլ տեսակցելուց հայտարարում են, որ չեն ցանկանում օգտվել իր ծառայություններից: Նա դատարանին կրկին միջնորդեց քննել այս հարցը եւ որոշում կայացնել իր ներգրավվման հարցով:

«Նաեւ իմ պաշտպանյալների եւ Վարդգես Գեւորգյանի  մեղադրանքում հակասող շահեր կան, եւ ես չեմ կարող միեւնույն ժամանակ իրականացնել այդ անձանց շահերի պաշտպանությունը»,- ասաց հանրային պաշտպանը եւ միջնորդեց դատարանին լուծել այս հարցը:

Պաշտպան Հայկ Ալումյանն էլ առաջարկեց առանձնացնել Կարո Եղնուկյանի մասով գործում առկա ապացույցները սկզբում ուսումնասիրել եւ քննարկել նրա խափանման միջոցի փոփոխության հարցը, քանի որ նա այլեւս չի կարող խանգարել դատաքննությանը կամ ազդել վկաների ցուցմունքների վրա:

«Անիմաստ է, որ Կարո Եղնուկյանը տարիներ շարունակ սպասի, որ 65000 էջ գործի նյութերը ուսումնասիրվի մի քանի հարյուր վկաներ հարցաքննվեն, եւ ինքն այդ ամբողջ ընթացքում սպասի, որ հերթն իրեն հասնի, ուղղակի սա անթույալտրելի վերաբերմունք է  նրա նկատմամբ»,-ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ Կարո Եղնուկյանը ունի լուրջ առողջական խնդիրներ:

Նշենք, որ դատական նիստը սկսելուց առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը եւ 45 րոպե շուտ դատարանի դահլիճ վերադարձրեց նիստերի դահլիճից հեռացրած «Սասնա ծռերի»  հեռացված անդամներին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ