News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Հյուսիսային Կորեայից փախած անձանց հետ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Washington Post-ը:

Սպասվում է, որ Սպիտակ տուն մինչեւ 8 մարդ կայցելի: Նրանց թվում կլինի նաեւ Չի Սոն Հոն, ով ներկա էր Թրամփի՝ ԱՄՆ Կոնգրեսին ուղղված «Երկրի վիճակի մասին» ելույթին, որտեղ նախագահը կրկին քննադատել էր Հյուսիսային Կորեայի ռեժիմը:

Չի Սոն Հոն փախել է ԿԺԴՀ-ից 2006 թվականին, այժմ նա ապրում է Սեուլում: «Ոչ մի ռեժիմ այդքան կոպիտ եւ ամբողջական կերպով չի ճնշել իր քաղաքացիներին, ինչպես հյուսիսկորեական բռնապետությունը: ԿԺԴՀ-ի միջուկային զենքի մոլուցքը շուտով կարող է սպառնալիք դառնալ մեր երկրի համար»,- Կոնգրեսի առջեւ ելույթ ունենալիս նշել էր ԱՄՆ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ