News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ փետրվարի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երեւանում:

Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորքի 8-րդ զանգվածում ԽՍՀՄ տարիներին կառուցված անվադողերի արտադրամասին հարակից դաշտում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ամբողջովին մերկ, 50-55 տարեկան տղամարդու դի:

Կայքը հայտնում է նաեւ, քանի որ դին անճանաչելի էր եւ սառած, դատաբժշկի հորդորով այն տեղափոխվեց դիահերձարան՝ հետագայում մահվան հանգամանքները պարզելու համար:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ