News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագիծը խորհրդարանի քննարկմանը չի ներկայացվել: Սա հնաավորություն է տալիս այն լրացուցիչ քննարկումներով վերջնամշակել: Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ սա կարող է հանգեցնել այդ օրինագծի բարելավմանը մինչեւ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելը: «Երկրորդ նորությունն այնքան էլ լավը չէ, դա այն է, որ այս օրինագիծը հավանություն է ստացել կառավարության նոյեմբերի 16-ի նիստում, եւ այս ամբողջ ընթացքում վերանայման իմաստով ոչ մի առաջընթաց չի նկատվել»,- նշեց Մելիքյանը:

Նա հավելեց, որ կառավարությունն, ըստ էության, այս օրինագիծը մշակելիս հաշվի չի առել այդ հարցում հանրության կարծիքն ու դիրքորոշումը: Մասնավորապես՝ հարցի քննարկումն ընթացել է փակ ռեժիմով, չեն իրազեկվել ՀԿ-ները եւ ընդհանրապես հանրությունը:

Փորձագետը կարծում է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագիծը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, միջազգային փորձը հաշվի չի առնում: «Կան մասնագետների արտահայտած մեծ թվով առարկություններ»,- պարզաբանեց նա:

Ինչպես ընդգծեց ՀԿ ղեկավարը,  Հայաստանում թվային հեռարձակման ամբողջական ներդրումից հետո արդեն բավականին ժամանակ է անցել, սակայն երկրում մինչ օրս չկա մասնավոր մուլտիպլեքս, այսինքն՝ թվային հեռարձակման ցանցեր, իսկ պետական մուլտիպլեքսը իրական մրցակցության բացակայության դեպքում կարող է շուկայում իր պայմանները թելադրել: Սա, իր հերթին, կարող է այս ոլորտում փոքր եւ միջին բիզնեսի համար որոշակի բարդություններ ստեղծել:

Դրանից բացի, մարզային ալիքների դեպքում, Մելիքյանի կարծիքով, սա կարող է հանգեցնել իշխանությունների կողմից տեղեկատվական տարածքի մենաշնորհմանը:

Փորձագետը միեւնուն ժամանակ նշեց, որ շրջանային 10 հեռուստաալիքները, ըստ էության, թվային մշակման գործընթացից դուրս են եւ շարունակում են աշխատել այլընտրանքային ռեժիմում: Եվ դրանք, փաստորեն, փակման եզրին են:

Հիշեցնենք, որ անցյալ տարի կառավարության նոյեմբերի 16-ի նիստում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագիծը հավանություն է ստացել: Նոր օրինագծի մշակումը պայմանավորված էր Հայաստանի Սահմանադրության մեջ կատարված լրացումներով: Ի պատասխան մի շարք հասարակական կազմակերպությունների մեղադրանքներին՝ լայն քննարկում անցկացնելու իշխանությունների ցանկության բացակայության մասին, Արդարադատության նախարարությունը, որը մշակել է այս աղմկահարույց օրինագիծը, հայտարարել էր, որ այն հրապարակվել էր իրավական տեղեկատվության պորտալում, սակայն հատկացված ժամանակահատվածում առաջարկներ չեն ստացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ