News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ի SpaceX ընկերությունը Ֆլորիդա նահանգում գտնվող հարթակից հաջողությամբ արձակել է Falcon Heavy հրթիռային կրիչը: Տիեզերական դարաշրջանի ընթացքում առաջին անգամ գերծանր հրթիռը կառուցվել է մասնավոր ընկերության կողմից: Իլոն Մասկը հրթիռի արձակումն իսկական շոուի է վերածել:

2018 թվականի փետրվարի 6-ին SpaceX ընկերությունն իրականացրել էր Falcon Heavy-ի փորձնական թռիչքը: Նախկինում այն տեղափոխվել է առնվազն 10 անգամ: Հրթիռն արձակվել է Ջոն Քենեդու անվան Տիեզերական կենտրոնի թիվ 39A հարթակից: Թռիչքից 1 ժամ անց հրթիռի վերին բլոկը 7 հազար կիլոմետր է անցել: Twitter-ի իր էջին Մասկը հայտնել է, որ Falcon Heavy-ն Վան Ալենի գոտիներում (ճառագայթային տիեզերական գոտի) մոտ հինգ ժամ կանցկացնի, կկատարի վառելիքի վերջնական այրումը եւ կթռչի դեպի Մարս: Հրթիռը միլիարդավոր տարիներ կանցկացնի տիեզերքում:




Արձակման ընթացքում մշակողներն առաջին անգամ փորձել են Երկիր վերադարձնել հրթիռային կրիչի բոլոր երեք բլոկները: Առաքելությունը, սակայն ամբողջությամբ, չի հաջողել: Հրթիռային կրիչի երկու կողային հատվածները մեկնարկից 8-12 վայրկյան անց վայրէջք են կատարել Կանավերալի հրվանդանում (դրանք կարող են կրկին օգտագործվել): Իսկ կենտրական հատվածի առաջին բլոկը պետք է վայրէջք կատարեր Ատլանտյան օվկիանոսի հարթակում՝ Ֆլորիդայի ափից 300 մղոն հեռավորության վրա, սակայն վրիպել է 100 մետրով եւ ընկել է ջուրը:

Ինչի՞ համար է հարկավոր Falcon Heavy-ն

Նախ, Falcon Heavy գերծանր հրթիռը վերջին 45 տարվա ընթացքում արձակված ամենահզոր հրթիռային կրիչն է, եւ իր հզորությամբ համեմատելի միայն ամերիկյան Saturn V-ի հետ:



Մասկի հրթիռը կարող է մինչեւ 64 հազար տոննա բեռ բարձրացնել, իսկ դրա արձակումն ավելի էժան է, քան մրցակից հրթիռներին: Delta IV-ի եւ Atlas V-ի ներկայումս գոյություն ունեցող «ծանր» հրթիռները նախատեսված են առավելագույնը մինչեւ 28.37 տոննա եւ  18.51 տոննա ծանրության համար: Իսկ ռուսական «Պրոտոն-Մ» հրթիռային կրիչը կարող է մինչեւ 22,4 տոննա բարձրացնել, նախագծվող «Անգարա-A5»-ը՝ մինչեւ 24,5 տոննա:

Մասկն այս հրթիռի օգտագործման պատվերներ ունի: Falcon Heavy-ն տիեզերք կտանի Սաուդյան Արաբիայի Arabsat կապի արբանյակը, իսկ հունիսին՝ Միացյալ Նահանգների օդուժի շահերից բխող LightSail հատուկ փորձնական նավի բեռը:


Երկրորդը՝ Falcon Heavy-ն միջանկյալ փուլ է Իլոնի՝ դեպի Մարս թռիչքների մասին երազանքի իրականացման ճանապարհին: Այժմ նա ստեղծում է մի հրթիռ, որը պետք է գերազանցի բոլոր գոյություն ունեցողները: Դրա «աշխատանքային» անունը BFR է (Big Fucking Rocket): BFR-ը կօգտագործվի ոչ միայն արբանյակների գործարկման համար, այլ նաեւ՝ դեպի Լուսին եւ Մարս ճանապարհորդելու: Մասկը խոստանում է մարդկանց Մարս ուղարկել արդեն 2024 թվականին:

Ի՞նչ արտասովոր բան է մարդկությունն ուղարկվել տիեզերք

Տիեզերք է ուղարկվել Space X-ի ղեկավար Իլոն Մասկի անձնական ավտոմեքենան՝ կարմիր Tesla Roadster կադիլակը: Ավտոմեքենայի ղեկին տիեզերագնացի հագուստով մանեկեն է նստած եւ անընդմեջ հնչում է Դեվիդ Բոուիի Space Oddity երգը:


 

Tesla ավտոմեքենայում  տեսախցիկներ են տեղադրված, որոնց նկարահանումները խոստանում են «էպիկական» լինել: Սպորտային ավտոմեքենան Մարսում հարյուր միլիոնավոր տարիներ կանցկացնի:


«ՏԱՍՍ»-ի եւ BBC-ի նյութերի հիման վրա

SpaceX-ը չի կարողացել Falcon Heavy-ի առաջին աստիճաններից մեկի վայրէջքն իրականացնել

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում դեպի Լուսին թռիչքների համար նոր հրթիռ կրիչ են մշակում
CASC-ը մշակում է նաեւ նոր սերնդի տիեզերանավ, որը պետք է փոխարինի ներկայիս «Շենչժոու» սարքին...
Աստղագետներ․ Արեւային համակարգում սիգարանման օբյեկտը կարող է այլմոլորակային օդանավ լինել
Հայտնի է, որ օբյեկտի երկարությունը 500 մետր է, լայնությունը՝ 80․․․
Dawn տիեզերակայանում վառելիքը սպառվել է
Չնայած Երկրի հետ կապ հաստատելու անհնարինությանը, կայանը կարող է դեռեւս գտնվել ներկայիս հետագծում՝ Ցերերա գաճաճ մոլորակին մոտ…
«Ռոսկոսմոսը»-ը հայտնել է «Սոյուզ-ՖԳ»-ի վթարի պատճառը
Այս վթարը վերջին 35 տարիների ընթացքում ռուսական պիլոտային տիեզերագնացության մեջ դարձել է առաջինը...
ԱՄԷ-ն տիեզերք է արձակել «առաջին արաբական արբանյակը»
KhalifaSat արբանյակով Н2-А հրթիռի արձակումը տեղի է ունեցել երկուշաբթի, Երեւանի ժամանակով առավոտյան 8-ին...
«Ռոսկոսմոսը» հայտնել է Լուսնի իրացման համար գերծանր հրթիռի ստեղծման մասին
Ռոգոզինը բազմիցս խոսել է Լուսնի ուսումնասիրման անհրաժեշտության մասին․․․
Partner news