News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անգլիայում գտնվող քարանձավում հայտնաբերված 10,000-տարեկան կմախքի ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ հնագույն բրիտանացիներն ունեցել են  մուգ մաշկ եւ կապույտ աչքեր, հաղորդում է AP-ն:

Մեծ Բրիտանիայի Բնական պատմության թանգարանի եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները վերլուծել են «Չեդար Մենի» գենը, որը հայտնաբերվել է 1903 թվականին  Անգլիայի հարավ-արեւմուտքում գտնվող Չեդդար կիրճում:

Թանգարանի գիտական աշխատող Թոմ Բութը, որն աշխատել է նախագծի վրա ասել է.

 «Ստացվում է, որ եվրոպացիների մոտ աչքերի բաց գույնը հայտնվել է սպիտակ մաշկից կամ շիկահեր մազերից առաջ, որոնք բացակայում էին նրանց մոտ, քանի դեռ չէին հայտնվել ֆերմերները»:

Չեդեր Մենը ամենահին ամբողջկանա կմախքն է, որը գտնվել է Բրիտանիայում: Համարվում է, որ Չեդերը որսորդ էր: Ըստ գիտնականների՝ նա առողջ սննդակարգ է պահպանել, բայց մահացել է 20 տարեկանում, հավանաբար, նրա մահը բռնի ուժով է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ