News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 9-ին, 67, դեմ 18, ձեռնպահ 5 ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ներման մասին» օրենքի նախագիծը:

Նախքան քվեարկությունը  «Ծառուկյան» խմբակցության քարտողար

Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը որոշել է, որ ազատ է քվեարկելու:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ թեեւ Սահմանադրությամբ ներում շնորհելու իրավունքը տրված է նախագահին, բայց այս օրենքի նախագծով իմաստազրկվում է այդ ինստիտուտը եւ ձեւական բնույթ են կրում նախագահի լիազորությունները, հետեւաբար «Ելք»-ը դեմ է քվեարկելու նախագծին:

Նույն խմբակցությունից Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ իշխանության գերկետրոնացումը վարչապետի շուրջը եւ վարչապետի լիազորությունների այսպիսի ընդլայնումը աղետալի է լինելու Հայաստանի համար եւ համատեղելի չէ ժողովրդավարության հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ներման մասին» օրենքի նախագիծը սահմանում է, որ ներման առաջարկությունը ՀՀ նախագահին ներկայացնելու է վարչապետը: Վարչապետի կողմից ներում շնորհելու կամ մերժելու առաջարկությունն ստանալուց հետո Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը կամ իր առարկություններով այն վերադարձնում վարչապետին:

Այս պարագայում վարչապետը կամ ընդունում է առարկությունները, կամ եթե չի ընդունում, նորից առաջարկության նախագիծը ներկայացնում է ՀՀ նախագահին: Այդ դեպքում ՀՀ նախագահը կամ պետք է ստորագրի հրամանագիրը կամ դիմի Սահմանադրական դատարան: Եթե նախագահը հրամանագիրը չի ստորագրում, միեւնույն է, այն ուժի մեջ է մտնում օրենքի ուժով:

Այսինքն ստացվում է, որ ՀՀ նախագահը չի կարող ինքնուրույն ներում շնորհել որեւէ մեկին, եթե չկա վարչպետի համապատասխան առաջարկությունը: Ավելին, եթե ՀՀ նախագահը համաձայն չէ ներկայացված առաջարկին, ապա այն, միեւնույն է, կարող է ընդունվել, եթե վարչապետը նորից նույն առաջարկությամբ հանդես գա: Նախագահը կարող է պարզապես առարկություններով վերադարձնել առաջարկը վարչապետին, կարող է  նաեւ դիմել ՍԴ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ