News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ինժեներական մշակույթն ամբողջ աշխարհում տեխնոլոգիական եւ նորարար ընկերություններին (Netflix, Airbnb, Facebook etc.) հատուկ կորպորատիվ մշակույթի մի տեսակ է։ Նրա հիմքում է հորիզոնական հաղորդակցությունը ու որոշումների կայացման այնպիսի համակարգ, որտեղ թիմի յուրաքանչյուր անդամ ազատ է անկաշկանդ կիսվել իր գաղափարներով, ցանկացած ոլորտի խնդիրների նոր լուծումներ առաջարկել, աջակցել եւ սովորել միմյանցից։

Հայաստանում ինժեներական մշակույթով է  առաջնորդվում ու նորանոր հաջողություններ գրանցում PicsArt առաջատար ընկերությունը: Այստեղ կարեւորում են հորիզոնական հաղորդակցությունը, այսինքն՝ ցանկացած աշխատակից կարող է ազատ կիսվել իր գաղափարներով մյուսների՝ անգամ ընկերության գործադիր տնօրենի կամ համահիմնադիրների հետ։ Ընկերության կառուցվածքն այնպիսին է, որ ցանկացած աշխատակից իրեն զգում է պրոդուկտի արդյունքի համար պատասխանատու եւ հետեւաբար մեծ ներգրավածություն է ունենում պրոդուկտի ձեւավորման բոլոր փուլերում։

Ազատ ստեղծագործման այս միջավայրում աշխատում են 300-ից ավելի երիտասարդներ, ովքեր PicsArt-ի հաջողությունների նկատմամբ մեծ պատասխանատվություն են զգում եւ  անընդհատ կիսվում են իրենց բարելավմանը միտված մտահաղացումներով, քննարկումներ ծավալում գործընկերների հետ ու անգամ նոր պրոդուկտներ ստեղծում: Այս նույն մեխանիզմով, PicsArt ընկերության աշխատակիցների մտահաղացմամբ ստեղծվել են օրինակ PicsArt ընկերության GiftsArt ու PicsArt Color Paint հավելվածները, վերջինիս, ի դեպ, Google Play-ում ունի 4 մլն ներբեռնում, իսկ App Store-ում ճանաչվել է 2017-ի լավագույն հավելվածներից մեկը:

Ահա թե ինչ են պատմում PicsArt-ի աշխատակիցներն իրենց ակտիվ ստեղծագործական եւ պրոդուկտիվ հարաբերությունների մասին:

Ի դեպ, թիմային այսպիսի աշխատանքի աննախադեպ արդյունքը խոսուն թվերն են. PicsArt հավելվածն ունի ամսական 100 մլն-ից ավելի ակտիվ օգտատեր, իսկ ներբեռնումների ընդհանուր թիվը վաղուց հատել է  450 միլիոնը:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ