Երեւանի ավագանու նիստում ընդմիջում է հայտարարվել. Ավագանու անդամների մեծ մասը լքեց նիստերի դահլիճը, ներսում մնացին միայն «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները, որոշ անդամներ ՀՀԿ-ից ու «Ելք»-ից:
Դահլիճում են գտնվում ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները, որոնք, ամենայն հավանականությամբ, փորձում են պարզել միջադեպի մանրամասները:
Լրագրողներին նույնպես դուրս հանեցին նիստերի դահլիճից:
Նշենք, որ «Երկիր Ծիրանիի» եւ ՀՀԿ-ի միջեւ ծեծկռտուքից հետո Երեւանի ավագանու վերսկսված նիստում փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարեց, որ «Երկիր Ծիրանին» չի կարող իր «ցնորամիտ արարքներով» շեղել իրենց. «Մենք նույն սառնասրտությամբ կշարունակենք նիստը»:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հրահանգեց քաղաքապետարանի անվտանգությանը՝ այլ գերատեսչությունների հետ քննարկել եւ խստացնել քաղաքապետարան մուտք գործելու կարգը, որ այսուհետեւ թույլ չտան ներս բերել կասկածելի իրեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշել մազերից:
Նշենք, որ նախօրեին Նուբարաշենի խճուղու հարակից շենքի բնակիչները փակել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը։ Նրանք բողոքում էին քրեակատարողական հիմնարկի կոյուղուց տարածվող գարշահոտությունից։
Ծեծկռտուք Երեւանի ավագանու նիստի ժամանակ՝ «Երկիր Ծիրանիի» եւ ՀՀԿ-ականների միջեւ (Ֆոտո)
Դերասան Գոռ Վարդանյանը բռնի ուժով դուրս բերեց Մարինա Խաչատրյանին. Նա իր քայլերը «ճիշտ» որակեց (ֆոտո)
«Սա ի՞նչ ձեւ է, ինչ ուզում եք ասեք, չեմ հասկանում». Անահիտ Բախշյանը՝ «Երկիր ծիրանիի» անդամներին