News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիոկլ Փաշինյանը նամակ է հղել ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանին:

Այս առնչությամբ, Փաշինյանն իր Facebook-ի էջում գրել է.

«Քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հղեցի հետեւյալ նամակը․

ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին.

Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան.

Ս/թ փետրվարի 23-ին, ժամը 11-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության որոշմամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկացացուցիչներին եւ անձամբ Ձեզ հրավիրում եմ մասնակցելու լսումներին։ Նշեմ նաեւ, որ ցանկության դեպքում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչը կարող է հանդես գալ զեկուցմամբ։

Կանխավ շնորհակալություն»:

Նշենք, որ «Ելք» խմբակցության ներկայացուցչից բացի, զեկույցով հանդես կգա նաեւ Մարտի 1-ի զոհերի հարազատների ներկայացուցիչը, Մարտի 1-ի դեպքերն ուսունասիրող Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Կազմակերպիչները հրավիրել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչին, քաղաքական ուժերի, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Լսումներին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են գրանցվել [email protected] էլեկտրոնային հասցեով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ