News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 14-ին, «Սասնա ծռերի» գործով դատական  նիստը կրկին հետաձգվեց փաստաբանների գործադուլի պատճառով:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ նման վիճակը այլեւս չի կարող շարունակվել եւ դատարանը միջոցներ կձեռնարկի դատաքննությունը նորմալ հունով անցկացնելու համար:

«Փաստաբանների գործողությունները չեն բխում արդարադատության շահերից եւ դրանից ելնելով դատարանը պետք է որոշակի գործողություններ ձեռնարկի, հետագայում նման դեպքերից խուսափելու համար: Մենք կդիմենք հանրային պաշտպանի գասենյակ, որպեսզի  հանրային պաշտպաններ ներգրավենք դատական նիստերը նորմալ շարունակելու համար»,- հայտարարեց դատավոր Մակյանը:

Նշենք,  որ մինչ այդ «Սասնա ծռերի» անդամները հրաժարվել էին դատական նիստ անցկացնել իրենց պաշտպանների բացակայության պայմաններում:

Պաշտպան Հարություն Բաղդասարյան ն էլ հայտարարեց, որ առանց պաշտպանների հնարավոր չէ դատական նիստը շարունակել, քանի որ փաստաբանները գործադուլի մեջ են:

«Փաստաբանները փաստացի տեռորի մեջ են եւ իրենց իրավունքներից օգտվելով գործադուլ են անում: Մենք որեւէ փաստարկ չունենք, որ հենց էս գործի առնչությամբ են տուգանքների դրույթը մտցրել, քանի որ հենց այս դատավարությամբ սկսվեցին ճնշումները փաստաբանների նկատմամբ , այլապես թող 1 տարի առաջ այդ օրենքը ընդունեին: Թող օրենսդիրները հանեն այդ դրույթը, մենք էլ կարողանանք  նորմալ շարունակել մեր աշխատանքը: Ես նույնպես գտնվում եմ գործադուլի մեջ, եկել եմ այս հայտարարությունը անելու համար»,-ասաց Հարություն Բաղդասարյանը եւ լքեց դատական նիստերի դահլիճը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց  փետրվարի 21-ին:

Նշենք, որ այսօր դատական նիստին չէին ներկայացել Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյան, Արա Ղարագյոզյանը , իսկ պաշտպաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը տեղեկացրել էին, որ քննչական  գործողությունների մասնակցելու պատճառով չեն ներկայանալու դատական նիստին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ