Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հունվարի 2-ին կթողնի պաշտոնը: Նրա տեղը կզբաղեցնի դեմոկրատ Ջերի Բռաունը:
Կինոդերասան, պաշտամունքային բոդիբիլդեր, հանրապետական Շվարցենեգերին նահանգապետի պաշտոնում ընտրեցին 7 տարի առաջ, երբ նա խոստացավ բարելավել Կալիֆոռնիայի տնտեսական վիճակը: Սակայն հաջորդ տարիների ընթացքում դրական փոփոխություն չեղավ, իսկ Շվարցենեգերի վարկանիշն ընկավ:
Նշենք, որ Շվարցենեգերը աչքի ընկավ հայակողմ դիրքորոշմամբ: Պաշտոնավարման ընթացքում նա ստորագրեց Հայոց ցեղասպանության զոհերի եւ նրանց ընտանիքների ժառանգների աջակցության օրենքը, որի համաձայն ցեղասպանության զոհերի Կալիֆոռնիայում ապրող իրավահաջորդները կարող են դատական գործընթաց սկսել խլված կապիտալը ֆինանսական կազմակերպություններից հետ ստանալու համար:
Նոյեմբերի 2-ին կայացած նահանգապետի ընտրություններում Ամերիկայի Հայկական խորհուրդը պաշտպանեց դեմոկրատ Ջերի Բռաունի թեկնածությունը:





























