News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ. թերթը գրում է. «Մամուլի հրապարակումների համաձայն՝ վերջին շրջանում կտրուկ լարվել են «Երկրապահ» կամավորական միության ղեկավարության եւ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները:

Ըստ հրապարակումների՝ պատգամավորը գումարներ է տալիս կառույցին՝ անապահով զինվորականների ընտանիքներին տրամադրելու համար, իսկ ԵԿՄ ղեկավարությունն այն յուրացնում է: ՀԺ-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը գեներալից պարզաբանում է խնդրել սույն լուրերի վերաբերյալ:

«Դուք Սամվելից տենց բան լսե՞լ եք, անձամն Սամվելն ասե՞լ է, թե էլի մեկն ասել է: Սամվելը «Երկրապահի» անդամ է, մեր ընկերն է, էլի պրովոկացիա են անում: Ոնց որ ինձ ու Սամվելին էին կռվցնում, ասում էին՝ արաղի համար կռվել ենք: Ղզիկի նման բամբասանքներ են տարածում, որ խառնեն, կռվցնեն, ավել-պակաս խոսում են, թե ում է ձեռնտու էդ բաները, չեմ հասկանում: Մենք խնդում ենք իրանց ասածների վրա, բայց ամեն դեպքում վատ խոսակցությունը տպավորվում է»,-ասաց գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը:

«ՀԺ»-ի դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ բարեգործության համար նրա տված փողեն եք «ուտում», Սարոյանն ասաց. «Երկրապահում» բան կա՞, որ ուտենք: Էդ քյասիբ-քյուսուբի ձեռից բան կարա՞ս  վերցնես, որ ուտես: Էդ զոհվածի եղածը կուտվի՞, գրողը ուտեն, ո՞վ կարա ուտի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն Ամանորին է պատրաստվում
Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ էստեղ մի հատ ցըմփ...
«Հրապարակ». Ավետիք Չալաբյանին կրկին կկալանավորե՞ն
Դեկտեմբերի 5-ի դատական նիստում Չալաբյանի պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով...
«Փաստ». Առաջարկվում է տարկետման համար տեղեկանքների ներկայացման ժամկետը երկարացնել. նախագիծ
12-րդ կետով սահմանվում է, որ տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու...
«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը
Բանն այն է, որ վերջին ամիսներին մինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ցուցադրաբար մերժում են ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ...
«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը
Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Փաշինյանը դիմադրում է այս պահանջին, քանի որ Վահե Ղազարյան...
«Ժողովուրդ». «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում
Ամիսներ շարունակ կալանավայրում անցկացրած Ավետիք Չալաբյանի դեմ այս քրեական գործը, ինչպես հետո պիտի...
Ամենաշատ