News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրության կողմից Հյուսիսային Կորեայի միջուկային տերության կարգավիճակի ճանաչումը կարող է վերջ դնել Միջուկային զենքի չտարածման պայմանագրով հաստատված ռեժիմին։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն Մյունխենի անվտանգության համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։    

Հյուսիսային Կորեան իր ամբիցիաների, այդ թվում՝ Կորեական թերակղզու տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման, ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների իրենց պայմաններով միավորման հարցում միջուկային զենքը դիտում է որպես իր նպատակներին հասնելու կարեւոր միջոց»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությանը «չպետք է կուրանա Հյուսիսային Կորեայի դիվանագիտության ժպիտներից, այլ անհրաժեշտ է ճնշում գործադրել Փհենյանի վրա եւ պահպանել չտարածման ռեժիմը»:

Իր ելույթի ժամանակ ԱԳ նախարարը նաեւ ցուցադրել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ինքնաթիռների կողմից փետրվարի 13-ին արված լուսանկարներ։ Լուսանկարում երեւում է, թե ինչպես  է ՄԱԿ անվտանգության խորհրդի պատժամիջոցների տակ գտնվող հյուսիսկորեական նավը նավթ տանում Բելիզի դրոշով տանկերից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ