News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

14 տարի առաջ դաժան ծեծի եւ խոշտանգման ենթարկված նախկին ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանն փետրվարի 15-ին ի վերջո առերեսվել է Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիրաբյանի փաստաբան Արա Ղազարյանը:

Նշենք, որ Գրիշա Վիրաբյանը պնդում է, որ Աշոտ Կարապետյանը իրեն խոշտանգել է ընդդիմադիրների կազմակերպած ցույցերին մասնակցելու համար։

«Նախաքննությունից ելնելով չեմ կարող մանրամասնել, թե ինչ է եղել առերեսման ընթացքում, բայց կարող եմ ասել, որ հնարավոր է՝ գործը հասնի դատարան»,- նշեց փաստաբանը:

Փաստաբանը հավելեց, որ ՄԻԵԴ-ի որոշումից հետո գործը վերաբացվեց, բայց շատ երկար տեւեց նախաքննությունը, սակայն կարծես թե գործում առաջընթաց կա:

Նշենք, որ դեռ 2012 թվականին Եվրոպական դատարանի կայացրած նախադեպային վճռով հաստատվել է՝ Գրիշա Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգման։ ՄԻԵԴ-ը նաեւ պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը՝ վերաբացել հայաստանյան դատարաններում այդպես էլ լիարժեք քննություն չանցած աղմկահարույց գործը եւ պատժել 2004-ին ընդդիմության հանրահավաքների մասնակից Գրիշա Վիրաբյանին դաժան ծեծի ենթարկած ու խոշտանգած ոստիկաններին։

Հիշեցնենք, որ Գրիշա Վիրաբյանը 2004-ի ապրիլին ոստիկանության Արտաշատի բաժանմունքում դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից, որի հետեւանքով կորցրել էր մեկ ամորձին: Նա պնդում է, որ Ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը կարգադրել է նրան ձեռնաշղթա հագցնել եւ կոշիկով հարվածներ է հասցրել գոտկատեղից ներքեւ, ինչից հետո ծանր վիճակում Վիրաբյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Արձագանքում են միայն «յուրային-ոչ յուրային» մոտեցմամբ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
Ամենաշատ