News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լայն հնչեղություն ստացած սկանդալից, առեղծվածային անհետացման եւ հիվանդության պատմությունից հետո Արմեն Ջիգարխանյանը վերադարձել է թատրոն: Նա զբաղված է «Մոլյեր» ներկայացման բեմադրության փորձերով, փոխանցում է Дни.ру-ն։

«Սա Բուլգակովի հրաաշալի պիեսն է։ Եվ մենք ցանկանում ենք այն բեմաադրել։ Ես խաղացել եմ այդ պիեսում դեռ «Լենկով» թատրոնում, այդ պատճառով սա ինձ համար հզոր գրականություն է, Շեքսպիրից ոչ վատը»,-նշել է Ջիգարխանյանը։

Ջիգարխանյանը պատմել է նաեւ առողջական վիճակի մասին․ «Ինձ լավ եմ զգում, սակայն դա շատ բարդ հարց է, չէ որ ես 80 տարեկան եմ։ Ուստի ասում եմ «լավ» որոշ վերապահումներով։ Ես շատ լավ բժիշկներ ունեմ, որոնք ինձ հետեւում են»։

Խոսելով նախկին կնոջ՝ Վիտալինա Ցւմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին, նա լուրջ եզրակացություն է արել․ «Ես հասկացա, որ պետք է վստահել միայն ինքդ քեզ` քո էներգիային, քա զգացմունքներին: Իսկ մնացածը կյանքը կուղղորդի: Թեեւ ողբերգական սխալներ են լինում»։

Հիշեցնենք, որ դաշնակահարու դեմ մի քանի քրեական գործեր են հարուցվել,նա ստորագրությամբ բաց է թողնվել երկրից դուրս չգալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ