Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Սալոնիկ, որտեղ փետրվարի 22-24-ը մասնակցելու է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 12-րդ հանդիպմանը:
ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են բանկի գործունեությանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի անդամ երկրների կենտրոնական բանկերի նախագահների, այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ: