News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռերի» գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց եւ 5 ժամով նիստերի դահլիճից հեռացրեց բոլոր ամբաստանյալներին։

«Սասնա ծռերի անդամ Աշոտ Պետրոսյանը մինչեւ նիստերի դահլիճը լքելը հայտարարեց, որ չի ցանկանում առանց իր պաշտպանի ներկայության շարունակել դատական նիստը։

 «Դուք մեզ ստիպում եք, դրդում եք, որ մենք լքենք դատական նիստերի դահլիճը եւ մեր նկատմամբ սանկցիա։ Ճխտել եք հանրային պաշտպաններին ու մենք պարտադրված լքում ենք դահլիճը։ Պահանջում ենք հետաձգել դատական նիստը, պահանջում եմ իմ պաշտպանին, ի՞նչ եք արել Արայիկ Պապիկյանին։ Ձեր չար միտումների պատճառով իմ պաշտպանն այսօր ներկա չի»,- հայտարարեց Աշոտ Պետրոսյանը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ ասաց, որ պահանջում է, որպեսզի Աշոտ Պետրոսյանը մնա դահլիճում, ինչին Պետրոսյանը հակադարձեց, որ եթե դատավորը խնդրեր, ինքը կմնար դահլիճում։

Աշոտ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք ապստամբ են եւ նորից են ապստամբելու․ «50 հոգանոց քննչական խումբ է եկել ոչ մեկ տղա չի եղել, դուխ չի ունեցել, գա, հարցնի՝ մենք ինչ ենք արել։ Մենք մտել ենք ՊՊԾ գունդ, այո ապստամբ ենք։ Ապստամբել ենք ու էլի ենք պաստամբելու»։ Նշենք, որ սկզբում նիստերի դահլիճը լքեցին Աշոտ Պետրոսյանն ու Արմեն Լամբարյանը՝ իրենց պաշտպանի չներկայանալու պատճառով։ Նրանց հետեւեցին «Սասնա ծռերի» մյուս անդամները՝ ի աջակցություն իրենց ընկերների։

Սասնա ծռերի գործով դատաքննությունն այժմ շարունակվում է կիսդատարկ դահլիճում։ Մեղադրողն ընթերցում է գործում առկա գրավոր ապացույցները։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ