News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքը Ազգային ժողովում պատգամավորների թվով երկրորդ ուժն է, եւ դաշինքն է որոշում՝ ՀՀԿ–ի, թե «Ելք»–ի նախաձեռնությանը միանա, հանրություն էլ ըստ այդմ հետեւություն կանի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի այն հայտարարությանը, որ նպատակահարմար չեն համարում միանալ «Ելք»–ի առաջարկին։

Հիշեցնենք, որ  փաստաբան Վահե Գրիգորյանի այն բացահայտումից հետո, որ  Սահմանադրությամբ ՀՀ 4–րդ նախագահին Աժ–ի միջոցով ընտրելու դրույթը ուժի մեջ է մտնում  նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո, ինչը նշանակում է, որ Աժ–ի միջոցով ընտրությունը հակասահմանադրական է, «Ելք»–ը որոշել է այդ դրույթները վիճարկել Սահմանադրական դատարանում։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 21 ստորագրություն եւ այս պատճառով էլ «Ելք»–ը դիմել է «Ծառուկյան» խմբակցությանը։ «Ծառուկյան» խմբակցությունը դեռեւս պաշտոնական դիրքորոշում չի հայտնել՝ միանում է, թե ոչ, սակայն պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում պնդել էր, որ  նպատակահարմար չի  համարում միանալ եւ հեռանկար չկա, որ ՍԴ դիմելու դեպքում  այն կարող է բավարարվել։ 

««Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում երկրորդ կուսակցությունն է պատգամավորների թվով, իրենք են որոշում՝ ում միանան, ում՝ չէ։ Հանրությունն էլ իրենց որոշումներից հետեւություն է անում՝ ով է ճիշտ, «Ելք»–ը, «Ծառուկյան» դաշինքը, թե Հանրապետականը։ Մենք իրավական հենք տեսնում ենք հարցը բարձրաձայնելու եւ ճիշտ կլիներ, որ ստորագրեին եւ դա դառնար վիճարկման  առարկա։ Այսինքն՝ իրենք համարում են, որ Սահմանադրական դատարան պետք չի ընդհանրապես Հայաստանում։ Ցանկացած պատճառ պիտի օգտագործես մինչեւ վերջ իրավական բոլոր ատյաներով անցնելու եւ ամեն անգամ հիմնավորելու, որ այդ ատյանները աշխատում են ոչ թե օրենքի շրջանակներում, այլ հրահանգով»,–ասել է Արամ Սարգսյանը։

Թե ինչու է «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումն այս հարցում հակընկնում իշխանության հետ եւ ոչ թե ընդդիմության, Արամ Սարգսյանն ասել է՝ չի ցանկանում մտնել կողմերի փոխադարձ շահերի դաշտ։

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները Արմեն Սարգսյանին համարում են նախագահի արժանի թեկնածու, խմբակցությունում որոշել են կողմ քվեարկել Արմեն Սարգսյանին։ Այս մասին դեռեւս պաշտոնապես չեն հայտարարել։ Սերժ Սարգսյանը Աժ խորհրդի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Գագիկ Ծառուկյանը, ցանկություն էր հայտնել, որ  ՀՀԿ–ի թեկնածուն ընտրվի մեկ փուլով՝ լայն համաձայնությամբ։  Մեկ փուլով ընտրվելու համար համար անհրաժեշտ է 79 ձայն, իսկ ՀՀԿ–ն եւ ՀՅԴ–ն միասին ունեն 65 քվե։ Ընտրությունը մարտի 2–ին է տեղի ունենալու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ