News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը չափազանց մտահոգված է Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացման կապակցությամբ եւ կրկնում է, որ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պետք է երաշխավորեն իրավիճակի դեէսկալացիան: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք նախարարների հետ միասին մեծապես մտահոգված ենք Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացմամբ եւ առաջին հերթին՝ ռեժիմի եւ նրա կողմնակիցների կողմից: Աստանայի գործընթացի երեք երաշխավորները՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, հատուկ պատասխանատվություն են կրում այն բանի համար, որպեսզի տեղի ունենա դեէսկալացիա, այլ ոչ թե՝ էսկալացիա»,- ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Մոգերինին:

Հարցին, թե ինչպես է ԵՄ-ն վերաբերվում Թուրքիայի զինված օպերացիային սիրիական Աֆրինում, Մոգերինին պատասխանել է. «Մենք արդեն հայտնել ենք մեր մտահոգությունն այս կապակցությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ