News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է այս տարվա մայիսին Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրելու մտադրության մասին: Այս մասին Իսրայելի վարչապետը լրագրողներին է հայտնել Վաշինգթոն ճանապարհին, որտեղ երկուշաբթի նախատեսված են նրա բանակցությունները Սպիտակ տան տիրոջ հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես միանշանակ այս հնարավորությունը նրա հետ կքննարկեմ, ես նրան անչափ շնորհակալ եմ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր պատմական որոշման եւ այնտեղ դեսպանատունը Անկախության օրը տեղափոխելու համար»,- ասել է Նեթանյահուն, ում խոսքը կիրակի տարածել է նրա մամուլի ծառայությունը:

Երկուշաբթի Վաշինգթոնում անցկացվող բանակցությունները կդառնան Թրամփի հետ Նեթանյահուի 5-րդ հանդիպումը ԱՄՆ-ում վերջինի իշխանության գալուց հետո եւ առաջինը փետրվարի 23-ից հետո, երբ ամերիկյան վարչակարգը հայտարարել էր 2018 թվականի մայիսին Իսրայելի անկախության օրը ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ