News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ողջունել է ամերիկյան դեսպանատունը մայիսին Երուսաղեմ տեղափոխելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Վաշինգտոնում իսրայելական դեսպանատան կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իսրայելի անկախության հաջորդ օրը ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու՝ նախագահ Թրամփի որոշումը համապատասխանում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչչելու մասին դեկտեմբերյան հռչակագրին»,- հայտնել է վարչապետը,- Այդ որոշումը Իսրայելի անկախության 70-ամյակը ավելի մեծ տոն կդարձնի»։ Նեթանյահուն հավելել է, որ «շնորհակալ է նախագահ Թրամփին առաջնորելու ու նրա բարեկամական վերաբերմունքի համար»։

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դաննի Դանոնն էլ իր հերթին Թրամփի որոշումը անվանել է համարձակ ու ԱՄՆ- Իսրայել դաշինքի ու իսկական բարեկամության անխախտելիության մասին վկայող քայլ։

Նա բոլոր երկրներին կոչ է արել «հետևել ԱՄՆ օրինակին ու հայտնել Երուսաղեմը Իսրայել պետության հավերժ մայրաքաղաք ճանաչելու պատրաստակամության մասին»։

Նախօրեին պետդեպարտամենտի խոսնակ Հեզեր Նաուերթը հայտնել է, որ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը կսկսի աշխատել արդեն մայիսին ամերիկյան հյուպատոսարանում, իսկ հաջորդ տարվա վերջին դրա տարածքը կընդլայնվի։

Երուսաղեմի անկախության հռչակագիրը ընդունվել է 1948-ի մայիսի 14-ին։ Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա- իսրայելական համակարտության առանցքային խնդիրներից մեկն է։

Պետդեպարտամենտը հաստատել է մայիսին Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացումը 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ