News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ժամանակն է ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նշել է, որ մի քանի տասնամյակ ամերիկացի նախագահները հետաձգել են Երուսաղեմը ճանաչելու որոշումը:

«70 տարի առաջ Միացյալ Նահանգները ճանաչել է Իսրայել պետությունը, սակայն մենք դեռեւս չենք ճանաչել Երուսաղեմը որպես մայրաքաղաք: Ըստ էության Իսրայելի որեւէ մայրաքաղաք չենք ճանաչել», - ասել է Թրամփը` հավելելով, որ այսօրվա որոշումը ոչ այլ ինչ է, քան իրականության ճանաչում:

Ըստ Թրամփի՝ ինքը որոշել է անել այն, ինչ շատ ամերիկացի նախագահներ խոստացել են՝ ելնելով քաղաքական նկատառումներից եւ փխրուն խաղաղությունը խախտելու մտավախություններից: «Ես որոշեցի, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք», - ասել է Թրամփը:

Թրամփը նշել է, որ որոշումը ամուր խաղաղության պայմանագրի հասնելու հեռացում չէ:

«Մենք ցանկանում ենք լավ գործարքի հասնել ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների համար: Մենք վերջնական կարգավիճակի հարցով որեւէ դիրքորոշում չենք ընդունում, ներառյալ Երուսաղեմում  Իսրայելի ինքնիշխանության կոնկրետ սահմանները կամ վիճելի սահմանները լուծելու հարցը: Այս հարցերը վերաբերում են ներգրավված կողմերին: Միացյալ Նահանգները շարունակում են խորապես հավատարիմ մնալ խաղաղության համաձայնագրին, որը ընդունելի է երկու կողմերի համար »:

Թրամփը նաեւ նշել է, որ շատերը համաձայն չեն լինի իր որոշման հետ, բայց իմաստություն եւ զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել: «Իհարկե, այս հայտարարության վերաբերյալ տարաձայնություններ եւ անհամաձայնություններ կլինեն, բայց մենք համոզված ենք, որ ի վերջո, մենք  կհաղթահարենք ենք այդ տարաձայնությունները եւ ավելի խորը փոխըմբռնման եւ համագործակցության կհասնենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ