News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չնայած ներկայիս ստատուս-քվոն չի կարող երկարաժամկետ հեռանկարում պահպանվել, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ չկա: Այս մասին Trend-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը:

Շեֆերը ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին եւ կշարունակի ակտիվ փոխգործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

«ԱՄՆ երկարաժամկետ քաղաքականությունը, որը կիսում են Մինսկի խմբի համանախագահները, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների վրա, այդ թվում՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ դրա հիմնական սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության (ժողովուրդների ինքնորոշման իրավունք–խմբ.) պահպանումը: Մենք նաեւ համոզված ենք, որ ներկայիս ստատուս-քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, եւ որ այդ հակամարտության լուծման ռազմական ճանապարհ գոյություն չունի»,-նշել է նա:

Շեֆերի խոսքով՝ Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հայտարարած՝ բանակցային գործընթացն ինտենսիվացնելու եւ լարվածության նվազման ուղղությամբ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու վճռականությունն արտացոլում է այդ իրողությունը: «Ժնեւում հանդիպման պահից մենք՝ որպես համանախագահներ, մեծ աշխատանք ենք տարել հակամարտող կողմերի հետ ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար եւ կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել է նա:

Շեշտելով, որ ԱՄՆ-ն՝ որպես միջնորդ-երկիր կողմնակից է բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Շեֆերը նշել է, որ համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ ցանկացած ձեւաչափով, որը կնպաստի երկարաժամկետ կարգավորմանը: «Մենք շարունակում ենք նպաստել, որ նախագահները եւ արտաքին գործերի նախարարները հնարավորինս շուտ հանդիպեն հիմնական հարցերի քննարկումները վերսկսելու համար, ներառյալ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման եւ 2017 թ. Ժնեւում, ինչպես նաեւ 2016 թ. Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ընդունված որոշումների իրագործմանն ուղղված քայլերի կարեւորությունը»,- նշել է Շեֆերը:

Խոսելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման հարցի մասին՝  Շեֆերը ասել է, որ այդ քայլը  կդառնա շփման գծում լարվածության թուլացմանը կողմերի հանձնառության վկայությունը. «Որոշումը նաեւ կօգնի ԵԱՀԿ–ին իր մանդատն իրականացնել ժամանակին եւ արդյունավետ։ Համանախագահները կշարունակեն փոխգործակցությունը կողմերի հետ  հնարավորինս կարճ ժամկետներում նրանց միջեւ վստահության հաստատմանը հասնելու համար»,–ասել է նա։

Անդրադառնալով հարցին՝ Երեւանը եւ Բաքուն որքան մոտ են կայուն խաղաղության հասնելուն՝ Շեֆերն ասել է, որ հակամարտության կարգավորման պարզ ուղիներ չկան: «Ես ԱՄՆ–ի կողմից համանախագահ եմ նշանակվել 2017 թվականի օգոստոսին։ Իմ գործունեության ընթացքում ես հակամարտության տարբեր կողմերով զբաղված տարբեր մարդկանց հետ եմ հանդիպել: Եվ չնայած ես շատ լավ առաջարկներ եւ գաղափարներ եմ լսել, հակամարտության պարզ կարգավորում չկա: Անիրական կլիներ սպասելը, որ լուրջ բեկում կարող է ձեռք բերվել առանց մեծ աշխատանքի եւ պատրաստության, ինչը որոշակի ժամանակ կտեւի»,- ասել է նա:

Համանախագահի խոսքով՝ բանակցային գործընթացում դրական առաջընթացի համար անհրաժեշտ են շարունակական անկեղծ ջանքերն ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ՝ համանախագահների եւ միջազգային հանրության, ինչը վերջին հաշվով հակամարտող կողմերից դժվար որոշումների ընդունում կպահանջի:

Տարածաշրջան հերթական այցի ժամկետի մասին հարցին Շեֆերը պատասխանել է, որ ՄԽ համանախագահներն այս պահին  չունեն հստակ գրաֆիկ այդ հարցով, բայց կշարունակեն խորհրդակցությունները կողմերի հետ՝ նկատի առնելով տարածաշրջանում տեղի ունենալիք ընտրությունները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ