News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ինքնուրույն է որոշում կայացրել հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, սակայն այդ շփումները Վաշինգթոնի եւ Փհենյանի միջեւ լիարժեք բանակցությունների սկիզբ չեն նշանակի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ջիբութի Հանրապետության մայրաքաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պետքարտուղարի խոսքով՝ «բանակցությունների անցկացման համար դեռ պայմաններ չկան»: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, «Թրամփը» արդեն  որոշ ժամանակ ասել է, որ բաց է խոսելու համար եւ պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ»: «Կարծում եմ, որ նախագահը որոշել է, որ հիմա է եկել ժամանակը», - ավելացրել է Թիլերսոնը:

«Ինչ վերաբերում է Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ շփումների որոշմանը, ապա նախագահը ինքնուրույն է դա ընդունել», - ավելացրել է պետքարտուղարը: Նրա խոսքով, «Թրամփն արդեն որոշ ժամանակ մտածել էր այդ մասին, եւ դա անակնկալ չէր»: «Կարծում եմ, հարցն այն է, թե երբ եւ որտեղ է տեղի ունենալու նրանց առաջին հանդիպումը,  այդ ամենի մասին համաձայնության գալու համար մի քանի շաբաթ կպահանջվի », - հայտարարել է նա:

Կորեայի Հանրապետության նախագահին առընթեր ազգային անվտանգության վարչության պետ Չոն Իյ Յոնգը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Թրամփը պատրաստակամություն է հայտնել մինչեւ այս տարվա մայիս Կիմ Չեն Ընի հետ հանդիպում անցկացնել: Իր հերթին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ կհանդիպի «այն վայրում եւ այն ժամանակ, որը դեռ պետք է քննարկել»:

Թրամփը Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպումը անվանել է շահավետ բոլոր կողմերի համար

Փենսը վստահ է, որ ԿԺԴՀ-ին մեկուսացնելու Թրամփի ռազմավարությունն աշխատում է

Սպիտակ տունը հաստատել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու Թրամփի համաձայնությունը

Հյուսիսային Կորեան պատրաստ է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ

Հյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները եւ այն «պատերազմի ակտ» որակել

Թրամփը հայտնել է ԿԺԴՀ դեմ պատժամիջոցների մասին

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ